▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմակավորված անձինք ներխուժել են Մանվել Գրիգորյանի տարածք և գողացել ոչխարներին

Աննա Թովմասյանը  ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել` նշելով, որ այն նկարահանված է ԵԿՄ նախկին նախագահ, կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող տարածքում:

 

 

 

 

 

 

 

 

 

«Երեկ գիշեր մի խումբ դիմակավորված անձինք զինված մտել են ու սպառնալուքով հափշտակել ու քշել տարել սարում (ամառային արոտավայր) գտնվող ոչխսրի հոտը։ Սա ի՞նչ է, կալանքի տակ գտնվող ՀՀ քաղաքացու գույքը կարող են հափշտակել ատանց որևէ պատժի։

Նշեմ նաև, որ ԵԿՄ վարչության նախագահի աշխատասենյակից էլ անհետացել են թանկարժեք իրեր՝ գրիչներ և այլն»,-գրել է Աննա Թովմասյանը:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ժամը 03:00-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել Նազիկ Ամիրյանի կողմից, որ անհայտ անձինք Կոտայքի մարզի Գառնիի սարից գողանում են իրեն պատկանող գառները:

 

 

 

 

 

 

 

 

 

Կարճ ժամանակ անց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Խազալ Հասանյանը եւ հայտնել, որ գիշերը ժամը 02:00-ի սահմաններում, Գառնի վարչական շրջանի սարերում իր տնակի մոտ են եկել «Նիվա» եւ «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ, որտեղ գտնվող անձինք եղել են դիմակավորված, իսկ «Նիվայի» վարորդի ձեռքին էլ եղել է կացին:

Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով նշված ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ոստիկանության Կոտայքի բաժին են բերման ենթարկել 52-ամյա Անդրանիկ Դ.-ին: Պարզվել է, որ նա ավազակային հարձակումը կատարել է 48-մյա Արտավազդ Ղ.-ի, 49-ամյա Ներսես Խ.-ի, 39-ամյա Գարի Ա.-ի եւ 44-ամյա Արթուր Մ.-ի հետ:

Image result for ոչխարներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը 2 ամսով կալանավորվել է ամառանոցում ապօրինի զենք, ռազմամթերք հայտնաբերելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 2-րդ մասի հատկանիշներով։ Ավելի ուշ ԱԱԾ-ն նոր մանրամասներ է հայտնել:

Պարզվում է, որ Մանվել Գրիգորյանը կասկածվում է նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների կողմից զինծառայողների համար ուղարկված օգնությունը յուրացնելու համար: 

 

 

 

 

 

 

 

Այնուհետեւ այդ ամենը հաստատող հաղորդագրություն եւ տեսանյութ էր տարածել ԱԱԾ-ն։ 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելենք, որ Մանվել Գրիգորյանի որդուն` Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս, Մ. Գրիգորյանի և մի շարք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբով, յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Կարդացեք նաև՝ Էդքան թուլամորթ մարդ չեմ...Մանվել Գրիգորյանի կինը ուղիղ եթերում հերքել է իր ինքնասպանության լուրը

Մանվելի կինը փորձել է 2 մեքենա տուշոնկա թաքցնել. 6-րդ վարչության աշխատակիցները կանխել են

Եղբորս պահել են ջրհորում, շղթայած. սարսափազդու պատմություն՝ Մանվել Գրիգորյանի մասնակցությամբ

Նոր տեսանյութ Մանվել Գրիգորյանի «պադվալներ»-ից. ինչպե՞ս էին պահվում «գերիները»

Մանվելը էնքան էր ծեծել, ձեռքերն ու ոտքերը ջարդել էր. ինչ է բացահայտում Հայաստանից ԱՄՆ արտագաղթած կինը

Մանվել Գրիգորյանն իր ավտոմեքենաների, գերիների և «8 կանանց» մասին

ԱԱԾ. Առաջնագծի զինվորներին ուղարկված օգնությունը արկղերով Մանվել Գրիգորյանի առանձնատանն էին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին