▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարտուն ԳՐԻԳՈՐՅԱՆԸ` ԲԱԶՄԱՊՐՈՖԻԼ պատգամավոր

75 «կողմ» 4 «դեմ» ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովի գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Այդ մասին հայտնում  է «Չորրորդ ինքնիշխանությունը»։

«Նշենք, որ Մարտուն Գրիգորյանը, որը երբևէ աչքի չի ընկել խորհրդարանական աշխատանքում ակտիվությամբ, իրեն ուղղված շնորհավորական ծափերից անմիջապես հետո թողեց դահլիճը եւ իր թիմակիցների հետ շտապեց իջնել Ազգային ժողովի բուֆետ՝ նշելու նոր պաշտոնը։ Բուֆետի տոնական սեղանի մասնակիցներ, պատգամավորներ Բազմասեր Առաքելյանը, Արայիկ Աղաբաբյանը, Մուշեղ Պետոյանը, գյուղապետի տեղակալից միանգամից պատգամավոր դարձած Արմեն Ավետիսյանը շնորհավորանքներ էին հղում նորաթուխ նախագահին։

Ուշագրավն այն է, որ Գրիգորյանը մինչ այս ընդգրկված է եղել Եվրաինտեգրման, իսկ ավելի վաղ՝ նախորդ գումարման ԱԺ-ում՝ կրթության եւ գիտության հանձնաժողովներում։ Հիմա վերջինս «թեքվել է» գյուղատնտեսության եւ բնապահպանության կողմը։ Ի դեպ, ամենեւին էլ պետք չէ կարծել, թե այս պաշտոնի հարցը որոշվել է՝ ելնելով քաղաքական իրավիճակից։ Եվրաինտեգրումը, կրթության եւ գիտության խնդիրները այլեւս հրատապ չհամարելով՝ պատգամավորը որոշել է իր գիտելիքները ծառայեցնել հիմա էլ գյուղատնտեսության  և բնապահպանության ոլորտին»,- գրում է թերթը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին