▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ` հանուն ՈՐԴՈՒ ՊԱՇՏՈՆԻ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցել են, որ  զգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն օրերս իր մոտ է կանչել Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանին և ասել, թե պետք է հրաժարվի զբաղեցրած պաշտոնից:

Աբրահամյանի նպատակն է այնպես անել, որ արտահերթ ընտրությունների ընթացքում Արտաշատի քաղաքապետ ընտրվի իր որդին` Արգամ Աբnահամյանը: «Նման բան ինձ չի ասվել ու չի հրահանգվել, այդ տեղեկությունը ճիշտ չէ»,- ասել է Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը` վստահեցնելով, որ մնալու է իր պաշտոնին:

Մինչդեռ իր մտերմիկ շրջապատում արդեն հասցրել է դժգոհել, թե քիչ ժամանակ է մնացել՝ պաշտոնը վայելելու համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին