▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Սպիտակներից մինչև սևեր, բաց դռներից մինչև փակ թեմաներ

Ո՞ր մարզաձևում են լավագույնը դրսևորում հայերը. Հարցում Երևանում

Քվեարկեցի. մեկնում եմ Նյու Յորք. Նիկոլ Փաշինյան

Մտածում ես՝ վախ մամա ջան, այդ ինչպես ենք դրա միջով անցել, հարազատներին կորցնելու վախ կար. Թամարա Պետրոսյան

«Ախպե´ր, մի բան արա, մեղք ենք, hեսա մենք ԷԼ ԵՆՔ ՍՆԱՆԿԱՆԱԼՈՒ»



2012-11-02 07:56:16

Երեկ առավոտյան մի տղամարդ զանգահարել է ՄԻՊ գրասենյակ և հայտնել, որ պայթեցնելու է Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցում գտնվող «ԱԿԲԱ կրեդիտ ագրիկոլ» բանկը: Ոստիկանները պարզել են, որ զանգահարողը Արարատի մարզի Հովտաշեն գյուղի բնակիչ, 3 անչափահաս երեխաների հայր, 41-ամյա Աշոտ Սիմոնյանն է: Նրան ձերբակալել են: Հովտաշենի գյուղապետ Խաչիկ Խաչատրյանը «Հայկական ժամանակ»-ի թղթակցին պատմել է. 

«Երեք Գյուղում փոքր խանութ ուներ: Վերցրած գումարով էդ խանութն էր աշխատացնում, բայց վերջը խանութը փակվեց, ու էլ չկարողացավ վարկը մարել: Բանկն էլ սկսեց Աշոտի երաշխավորներից էդ փողերը պահել` մեկի թոշակից, մյուսի` աշխատավարձից: Գյուղում մի 10 հոգի էսքան ժամանակ ստիպված էդ գումարներն ա վճարում: Աշոտին ասում էին, թե` «ախպե´ր, մի բան արա, մեղք ենք, hեսա մենք էլ ենք սնանկանալու: Բայց ինքն ի՞նչ կարա անի: Չի աշխատում, ընտանիքը կինն ա պահում: Չի դիմացել, դրա համար տենց բան ա ասել»: 

Աշոտ Սիմոնյանի ընդհանուր պարտքը բանկին այժմ կազմում է շուրջ 19 հազար ԱՄՆ դոլար (շուրջ 7 մլն 700 հազար դրամ): Եթե Սիմոնյանին մեղադրանք առաջադրվի ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու հոդվածով, նա կարող է դատապարտվել մինչև 3 տարի ազատազրկման:







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.