▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանի պարը` Սեյրան Սարոյանի որդու հարսանիքին

Երկու օր առաջ՝ 12.12.12-ին, «Օջախում» տեղի ունեցած Սեյրան Սարոյանի որդու հարսանիքին, չնայած նախօրոք հայտարարված էր, որ Սերժ Սարգսյանը չի մասնակցելու, այնուհանդերձ, նա եկել է, նստած է եղել Մանվել Գրիգորյանի, Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի հետ նույն սեղանի շուրջ, պարել է իր ավանդական պարը:

Այդ ամենին «մի ուրիշ ձեւ» հետեւել են ՀՀԿ «սվիտան» եւ ներկաները, որովհետեւ սեղանների շուրջ քննարկվող միակ թեման եղել է ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի այդ օրն արած հայտարարությունը: Կենացները նույնպես այդ մոտիվներով են եղել:
Ընդ որում, քեֆները լավ՝ բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասը հարկ է համարել առանձնահատուկ շեշտել, որ այդ խորհուրդը Գագիկ Ծառուկյանին հատկապես հենց ինքն է տված եղել:

 


Այս մասին գրում  է «Հրապարակը»

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին