▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Թորոսյան.«Առանց ՀՀԿ-ի աջակցության ՀԱԿ կուսակցություն չի կարող ստեղծվել»

«Առաջին նախագահն առանց ՀՀԿ-ի ապօրինի աջակցության չի կարող ՀԱԿ-ը վերակազմավորել նոր քաղաքական միավորի, քանի որ ո՛չ այդ հնարավորությունը ունի, եւ ո՛չ էլ համապատասխան ՀԱԿ-ային փաստաթղթեր:  Ավելին, ՀԱԿ-ի անդամների գերակշռող մասը միշտ դեմ է եղել նման նախաձեռնությանը՝ կուսակցության վերածմանը, այդ թվում եւ մենք՝ «Մարդու իրավունքներ-96»-ը: Այսինքն՝ այս պայմաններում անգամ Սերժ Սարգսյանի ֆանտազիան չի օգնի այդ նախաձեռնության իրականացմանը»,- «168 ժամ» թերթի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով ՀԱԿ-ը կուսակցության վերակազմավորելու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությանը,  ասել է ՀԱԿ անդամ, «Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը:

«Նրա կարծիքով, իրականում այդ նախաձեռնությունը նշանակում է ՀՀՇ-ի եւ ՀԺԿ-ի միավորում, որի հետ իրենք գործ չունեն: Ռուբեն Թորոսյանը նշեց նաեւ, թե ո՛վ կարող է լինել նորաստեղծ կուսակցության ղեկավարը:  «Լավ կլինի, որ այդ նոր կուսակցության ղեկավարը Գագիկ Ջհանգիրյանը լինի, կամ ԲՀԿ-ից որեւէ մեկին բերեն: Այ, այդ դեպքում, ամեն ինչ իր տեղը կընկնի վերջնականապես»,- ասել է «Մարդու իրավունքներ-96»-ի նախագահը:

Ինչ վերաբերում է իր ղեկավարած կուսակցության հետագա գործողություններին, ապա, Ռուբեն Թորոսյանի խոսքերով՝ այն կշարունակի գործել ՀԱԿ-ի շրջանակներում ( իբրեւ Երեւանի ավագանու ՀԱԿ խմբակցություն) եւ կփորձի վերադարձնել ՀԱԿ-ի հռչակագրային հեղինակությունը, քանի որ Կոնգրեսի ստեղծման պատճառները դեռեւս առկա են: «Հսկայական պոտենցիալ կա հռչակագրային ՀԱԿ-ում, ի՞նչ վատ կլինի, որ այն նորից վերականգնվի, նորից եմ կրկնում՝ քանի որ նրա ստեղծման հիմքերը մնում են: ՀԱԿ-ից հեռանալու միակ ճանապարհն այն է, որ հայտարարվի՝ հետ եմ վերցնում ստորագրությունս հայտնի Հռչակագրից, իսկ առայժմ որեւէ մեկը դա չի անում, ես՝ նույնպես»,- ասել է նա»,- մեջբերում «168 ժամը»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին