▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կինը փորձում է փրկել խորթ դստեր նկատմամբ պարբերաբար անառակաբարո գործողություններ կատարած ամուսնուն

Օրեր առաջ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում արտակարգ մի դեպք է բացահայտվել: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
««Ժամանակի» տեղեկություններով՝ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում խորթ հայրը պարբերաբար անառակաբարո գործողությունների է դիմել իր կնոջ 13-ամյա դստեր նկատմամբ:

Մայրը դիմել է ՀՀ ոստիկանության Արթիկի բաժանմունք եւ ոստիկանությանն իրազեկել, որ իր դստեր նկատմամբ ամուսինն ուժի գործադրմամբ անառակաբարո գործողություններ է իրականացրել:

Սակայն մեր տեղեկություններով՝ կինը ցանկանում է ետ վերցնել իր դիմումը: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կինը բարոյական վարքով աչքի չի ընկնում:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության բաժնից հաստատեցին, որ տեղեկությունը ճիշտ է: Քննությունը շարունակվում է, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- գրում է «Ժամանակը»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին