▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ չկայացավ ԲՀԿ­-­ՀՅԴ­-«Ժառանգություն» եռամիասնությունը

Օրերս հայտնի դարձավ, որ Դաշնակցությունն առաջարկել է, որ Երևանի ավագանու ընտրություն ներում ոչ իշխանական ուժերի հնարավոր միասնական ցուցակը գլխավորի կամ Րաֆֆի Հովհաննիսյանը կամ Վարդան Օսկանյանը: Այս մի փոքր տարօրինակ փաստի շուրջ «ՀԺ»-ն զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ: Զրույցից մի հատված` ստորև.

 

- Պարոն Ոուստամյան, ՀՅԴ-ն առաջարկել էր, որ միասնական ցուցակի 1-ին համարը լինի Րաֆֆին, կամ` Վարդան Օսկանյանը: Ինչո՞ւ:

 

- Տեսեք, անկախ նրանից, թե ով ինչպիսի մոտեցումներ ունի երկրի հետ կապված, դա չդարձնենք գլխավոր տարաձայնության առարկա, այլ ոչ իշխանական դաշտը համախմբենք լիարժեքորեն և միասնական ցուցակով հասնենք` Երևանում ընդդիմության իշխանության հաստատմանը: Սա էր գաղափարը: Եվ, բնականաբար, մենք էդ բանակցությունները սկսեցինք բոլոր նրանց հետ, ովքեր Էսօր ոչ իշխանական դաշտում են: Եվ որպեսզի դա տեղի ունենար, Դաշնակցության հավակնությունները մենք գրեթե զրոյացրել ենք, չենք պահանջել` ցուցակը գլխավորել: Մեր խնդիրը միասնական ցանկ առաջացնելն էր: Բայց դժբախտաբար, չեմ էլ ուզում ոչ մեկին մեղադրել, երկուսով էին, որ չկարողացան որոշել, թեով կլինի առաջին տեղում: Դրա-նից հետո էլի պայքարը մնում է, բայց` պակաս արդյունավետ: Այն տարբերակը ամենալիարժեքը կապահովեր և գրեթե հարյուր տոկոսանոց հաջողություն կունենար: Ուղղակի, ի սկզբանե Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցման մեջ միանշանակություն չկար, և նա ասում էր, որ ինքն ընդհանրապես ցուցակում չլինի, համարելով, որ դա նսեմացնելու է իր` նախագահական ընտրությունների հաջողությունը: Ես այդպես չեմ կարծում, որովհետև ունենք բազմաթիվ փաստեր, որ տեղի է ունեցել այլ թեկնածուների հետ, և դա երբեք նրանց կողմից չի դիտվել որպես իրենց հաղթանակի նսեմացում: Նույն Լեւոն Տեր-Պետրոսյանի օրինակը կա, նույն Սերժ Սարգսյանը գլխավորում է Աժ ընտրություններում ՀՀԿ-ի ցուցակը:

 

- Շարժման ընդդիմախոսները հենց սկզբից ժողովրդի մեջ տարածում էին, թե` կտեսնեք, Երևանի ավագանու ընտրություններում Րաֆֆին կգլխավորի ցուցակն ու իշխանություններից կստանա Երևանի քաղաքապետի պաշտոնը: ՀՅԴ-ն Րաֆֆուն առաջարկեց այն, ինչը ժողովրդի կողմից դիտվում է իշխանական պրոեկտ:

 

- Եթե այդ ասողը հասավ նրան, որ դա տեղի չունեցավ, ուրեմն իր նպատակին հասավ: Դա ամենաանցանկալի և ամենավտանգավոր սցենարը կլիներ իշխանության համար, եթե Րաֆֆին գլխավորեր ցուցակը:

 

- Իսկ Վարդան Օսկանյանին բերել ցուցակ այն դեպքում, երբ ԲՀԿ-ն ինքը չեղավ Ազատության հրապարակում և էս պրոցեսներում կարծես թե դիտորդի կարգավիճակում է...

 

- Եթե այդ եռամիասնությունը ձևավորվեր, ԲՀԿ-ն ուզեր, թե չուզեր, Շարժման մաս էր կազմելու: Պետք չէր ընկնել նորից փորփրել, թե ով ինչ է, ինչոց է և այլն: Իզուր տեղը սև ու սպիտակ ման գալու խնդիր էստեղ պետք չէր դնել: Դա Շարժմանը նոր թափ էր հաղորդելու, որովհետև իրենք պիտի բացատրեին, թե ինչի են միանում Ր .Հովհաննիսյանին: Եթե էդպիսի բան լիներ, սա անխուսափելի պարտություն էր ենթադրում իշխանությունների համար: Եվ վերջիններս ամեն ինչ արել են, որ դա չստացվի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին