▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գլխավոր դատախազի որդին մեծ հողատարա՞ծք է ձեռք բերել Բյուրական համայնքում

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` վերջին ամիսներին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին` Նարեկ Հովսեփյանը, մի մեծ հողատարածք է ձեռք բերել Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում: Իհարկե, չի բացառվում, որ այդ հողակտորը մարզային իշխանությունները պարզապես նվիրել են Ա. Հովսեփյանին որդու անունով: Թե ինչ են պատրաստվում անել Հովսեփյանները Բյուրականի տարածքում, առայժմ թերթին չի հաջողվել պարզել: «Ժողովուրդը» միայն կարողացել է զրուցել Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի հետ, որը, սովորության համաձայն, հերքել է, որ գլխավոր դատախազը հողատարածք է ձեռք բերել: «Նման բան չկա, դրանք իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են: Սուտ ինֆորմացիա է, որը, չեմ հասկանում, ով է տարածում»,-շտապել է արտաբերել Սարգիս Սահակյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին