▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գորիկ Հակոբյանը խառնվել էր երդմնակալության արարողությանը

Երեկ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Սերժ Սարգսյանի երդմնակալության ժամանակ, երբ Ս. Սարգսյանի ժամանելուն ընդամենը րոպեներ էին մնացել, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանը հանկարծակի դուրս եկավ դահլիճից ու սկսեց հեռախոսով խոսել:

«Լսում եմ, պարո՛ն նախագահ, տեղյակ չեմ, եթե պետք է, այս պահին ճշտեմ, Ձեզ զեկուցեմ»,-դողդողացող ձայնով ասաց Հակոբյանը: Այնուհետեւ նա շփոթված, դողացող ձեռքերով իր հեռախոսը փոխանցեց կողքին կանգնած օգնականին ու ինչ-որ հեռախոսահամար ասաց, որպեսզի օգնականն այդ համարով զանգահարի:

Թե ինչ էր պատահել, «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել: ԱԱԾ պետն այնքան էր խառնվել, որ լրագրողներին հորդորեց իրեն չխանգարել: Մեծ արագությամբ վերցրեց հեռախոսն ու արագ քայլերով հեռացավ՝ դուրս գալով լրագրողների տեսադաշտից:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին