▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Բեգլարյանը մերժե՞լ էր Նունե Եսայանին

«Հրապարակը» հիշեցնում է նախօրեի  տեղեկությունը, ըստ որի` կառավարության նիստում որոշում կայացվեց, և Երևանի թիվ 53 դպրոցի երրորդ հարկաբաժնից 500քմ տարածք տրամադրվեց «Նունե Եսայան» բարեգործական հիմնադրամին: «Փաստորեն, բացի երգելն ու վարսավիրական բիզնեսը Նունե Եսայանը որոշել է նաև կրթական կենտրոն ստեղծել: Մենք տեղեկացանք, որ թիվ 53 դպրոցի վրա նա վաղուցվանից է աչք ունեցել` դեռ Գագիկ Բեգլարյանի ժամանակներից, սակայն Բեգլարյանը մերժել է նրան: Տարածքը մոտ 10 տարի տնօրինում էր Նանի Օսկանյանի կազմակերպությունը, որտեղ աուտիզմով հիվանդ երեխաներով էին զբաղվում: Մի քանի ամիս առաջ աուտիզմի կենտրոնին նոր տարածք է տրամադրվել, և երգչուհին օգտվել է Տարոն Մարգարյանի բարյացակամությունից»,- գրել է թերթը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին