▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի եղբորորդին Տնտեսական համալսարանում սկանդալի մեջ է հայտնվել

«Հրապարակը» գրում է, թե օրերս Երեւանի տնտեսագիտական համալսարանում  վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբոր որդին` Դավիթ Սարգսյանը, թեկնածուական ատենախոսությունը պաշտպանելիս տհաճ վիճակում է հայտնվել:  Պաշտպանությունն ավարտվել է դասախոսների ու երիտասարդ գիտնականի միջեւ սկանդալով, ինչն աղմուկ է հանել բուհում:

Ըստ բուհում տարածված խոսակցությունների, հանձնաժողովի անդամները զայրացել են այն բանից հետո, երբ ատենախոսը հայտարարել է, որ ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների պլանավորված մեծությունները գործնականում փոխկապակցված չեն տնտեսության իրական հնարավորությունների հետ: Հիմնավորել է, որ հարկային համակարգի կատարողականի բարձր ցուցանիշներն ուղեկցվում են պլանային ցածր առաջադրանքներով:

Այսինքն, իշխանությունների հարկային քաղաքականության քննադատական դիրքորոշումը զայրացրել է հանձնաժողովականներին: Եվ միայն սուր բանավեճի ժամանակ է պարզվել, որ  երիտասարդը վարչապետի եղբորորդին է: Չճանաչելը բացատրում էին նրանով, որ Դավիթ Սարգսյանը սովորել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում, սակայն թեկնածուականը պաշտպանել է Տնտեսագիտականում:

Անկախ քննարկման ընթացքից, վերջում հաստատվել է ատենախոսությունը, եւ կրտսեր Սարգսյանն ստացել է գիտությունների թեկնածուի աստիճան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին