▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդենիսում հայրը ինքնասպան է եղել որդու մահվան պատճառով

Երեկ՝ առավոտյան, դժբախտ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: 38-ամյա Արկադիկ Սուքիասյանը կախվել է իր մեքենայի բեռնախցիկից՝ «կուզովից»: Վարդենիսի բնակիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեցին, որ Արկադիկն ինքնասպան է եղել որդու պատճառով:

Բանն այն է, որ Արկադիկի որդին երկու տարի առաջ որսորդական հրացանով կրակել էր իր կոկորդին այն պատճառով, որ հայրը ծխելու համար բարկացել էր նրա վրա: Եվ ահա երկու տարի շարունակ հայրը չի կարողացել համակերպվել որդու մահվան հետ:

Ինքնասպան եղած տղամարդու հարազատներից միայն Կամոն համաձայնեց զրուցել «Ժողովուրդ»-ի հետ եւ հայտնեց. «Երկու տարի առաջ իր երեխայի կորուստն այնքան մեծ հարված էր նրա համար: Իսկ թե կոնկրետ ինչն էր այդ քայլին դիմելու պատճառը, չեմ կարող ասել: Շատ ցավալի դեպք է»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին