▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գործարարը ծեծել է դիզայների. նոր մանրամասներ

«Մայիսի 3-ին ժամը մեկի սահմաններում հայտնի գործարար Կարեն Շահմուրադյանը, ով ավելի շատ հայտնի է Շախտի Կարեն մականվամբ, իր նոր կառուցվող էլիտար շենքի տասնհինգերորդ հարկում, որը գտնվում է Մաշտոցի պողտոտայում` «Մալիբու» սրճարանի հարևանությամբ, իր թիկնապահների հետ ինձ ծեծի է ենթարկել, նվաստացրել, և այդ ամենը միայն նրա համար, որ ես եկել էի պահանջելու` պայմանագրով ինձ հասանելիք գումարը»,-«Իրավունք»ի հետ զրույցում պատմել է Հայաստանի դիզայներների միության փոխնախագահ, միջազգային դիզայներների միության անդամ 50-ամյա Ռուբեն Թոփալյանը, ով այս պահին բուժում է ստանում տնային պայմաններում: Նա նաև նշել է. «Գործարարն ինձ ծեծի է ենթարկել իր թիկնապահների հետ: «Նա երկար ժամանակ օգտվել է իմ դիզայներական աշխատանքներից, բայց այս անգամ, չգիտես ինչու, երբ եկել է վճարելու ժամանակը, արհեստականորեն սկսել է ձգձգել վճարումները` պատճառաբանելով, որ իր դուրը այլևս չի գալիս իմ դիզայներական աշխատանքը: Ես արդեն դիմել եմ Ոստիկանություն, հարուցվել է քրեական գործ: Իմ միակ ցանկությունն է, որ գործարար Կարեն Շահմուրադյանն ըստ արժանվույն պատժվի իր արարքի համար, որ նրան չթվա, որ փող ունի, ուրեմն` ամեն ինչ ունի և կարող է մարդկանց հետ վարվել այնպես, ինչպես այդ պահին սիրտը ուզի»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին