▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանության Եղվարդի բաժնի պետը թմրանյութերից կախվածությո՞ւն է ունեցել

Մայիսի 2-ին հոր գերեզմանի մոտ «Nissan» մակնիշի ավտոմեքենայում գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերված Ոստիկանության Եղվարդի բաժնի  պետ, ոստիկանության գնդապետ Կորյուն Հարությունյանի հետ կատարված դժբախտ դեպքը մինչ օրս տարբեր խոսակցությունների առիթ է տալիս։ Այդ մասին գրում է «Իրավունք» թերթը եւ հավելում. «Հրազդանցիները եւ նրան ճանաչող մարդիկ միանշանակ բացառում են ինքնասպանության վարկածը։ «Նա չէր կարող ինքնասպան լինել, Կորյունի կողմից ինքնասպանությունը բացառված է»: Վերջիններս համոզված են, որ գնդապետին այդ կերպ սպանել են: Հրազդանի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հուղարկավորության ժամանակ հետեւյալ վարկածներն են շրջանառվել բնակիչների կողմից. «Ով գիտի ում ա, ինչ վատություն արել, որ տվել սպանել են»,  կամ «Իր ա արած վատությունները իր սիրտն էլ չի տարել, դրա համարել ինքնասպան ա եղել»:

Իսկ օրերս խոսակցություններ տարածվեցին այն մասին, որ գնդապետը թմրանյութեր է օգտագործել, ավելին՝ կախվածություն է ունեցել։ Քանի որ սույն գործը քննվում է ՀՔԾ-ում, փորձեցինք պարզել՝ արդյոք նախաքննությունն այդ վարկածը դիտարկում է։ Սակայնմեզ ՀՔԾ-ից ընդամենը պատասխանեցին, որ ընթանում է քննություն, եւ ինֆորմացիա տալ չեն կարող։ Նշեցին միայն, որ քննվում է ինքնասպանության վարկածը»,- գրում է «Իրավունքը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին