▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քոչարյանի գործով ՌԴ դատախազության պատասխանը կստացվի մինչև մայիսի 13-ը

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆինանսական մեքենայությունների, կոռուպցիոն գործարքների մասին փաստերը ՌԴ կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական կազմակերպությունն արդեն ուղարկել է ՌԴ համապատասխան մարմիններին, այդ թվում` ՌԴ Նախագահ Պուտինին»,- գրում է  «Ժամանակ» թերթը` հավելելով, որ փաստաթղթերի մի մասի արդյունքում ՌԴ գլխավոր դատախազության վարույթում հայտնվել է մի գործ, որը կապ ունի Ռ.Քոչարյանի անվան հետ:

Թերթի տեղեկացմամբ` դատախազության վարույթում հայտնվել են փաստաթղթեր, որոնցում ներկայացված են փաստեր` խոշոր բիզնեսում ՀՀ նախկին նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում նրա մասնակցության վերաբերյալ:

Թղթակիցը զրուցել է ՌԴ կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական կազմակերպության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա Գալյուչենկոյի հետ, ով տեղեկացրել է, որ իրենք դեռևս սպասում են ՌԴ դատախազության պատասխանին` արդյոք ներկայացված փաստերին ընթացք կտրվի, թե` ոչ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին