▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրի Վարդանյանը պատրա՞ստ է աշխատել Ծառուկյանի ղեկավարությամբ

«Հայկական ժամանակ» թերթի թղթակիցը երեկ ՀՀԿ Կենտրոնական գրասենյակի մոտ այլեւս ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին հարցրել է, թե պատրա՞ստ է վերջինս աշխատել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ղեկավարությամբ: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակը»  եւ հավելում. «Խնդիրն այն է, որ վերջին տարիներին սպորտի նախարարությունը գործում է Ազգային Օլիմպիական կոմիտեի, այսինքն՝ Ծառուկյանի լիակատար վերահսկողության ներքո: Աշխարհահռչակ ծանրորդ-նախարարը պատասխանել է. «Ձեր հարցին հետո կպատասխանեմ: Դեռ իմ նշանակման պաշտոնական հայտարարությունը չի եղել»:

Թղթակցի դիտարկմանը, թե՝ հենց պաշտոնապես նախարար դառնաք, անհասանելի եք լինելու, Վարդանյանը խոստացել է, որ այդպես չի լինելու: Նորանշանակ նախարարին թեւանցուկ ուղեկցելիս է եղել ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով լրագրողներին հուշել է, որ քանի պաշտոնական հայտարարություն չկա, կոռեկտ չէ, որ նախարարը հարցերին պատասխանի: «Էթիկայի խնդիր կա: Մի քանի օրից կպատասխանի»,- ասել է նա եւ Վարդանյանի հետ նստելով մեքենան՝ հեռացել են Մելիք-Ադամյան փողոցից»,- գրում է «Հայկական ժամանակը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին