▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լրագրողներ կան, որոնք արժանի են ծեծի». Մանվել Բադեյան

Երեկ «Հայելի» ակումբում Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ այս ընտրություններում ՀՀԿ-ն ներգրավեց թաղային հեղինակություններին, թաղի խուժաններին, «խառոշիներին»:

«Մանվել Բադեյանը պատասխանեց. «Դու ենթարկվե՞լ ես էդ քուչի տղուն: Չես ենթարկվել, չէ՞: Ո՞վ է ենթարկվել: Քուչի տղեն ինքն իր համար քուչի տղայա: Ես չեմ ծնել էդ քուչի տղուն»: Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Մալաթիայի «Ձուկ» մականունով մեկը մեզ փորձում էր համոզել, որ ինքը ձուկն ա, էս թաղի ավտարիտետն ա եւ այդ թաղում պիտի լինի ընենց, ոնց որ ինքն ա ուզում, իր «վլաստը» տարածում էր տարածքում՝ Մանվել Բադեյանը պատասխանեց. «Ինքը ձուկ ա, դու էլ ձկնորս եղի, ի՞նչ անեմ: Քո վրա տարածվեց իր վլաստը»:

Իսկ դիտարկմանը, որ այդ նույն «թաղի տղերքը» հենց ՀՀԿ-ի ավագանու ցուցակում էին եւ լրագրող էին ծեծում՝ նկատի ունենալով Հակոբ Կարապետյանին՝ Մանվել Բադեյանն ասաց, թե լրագրողներ կան, որոնք արժանի են ծեծի: Մեր դիտարկմանը, որ Հակոբն այն լրագրողներից է, որը երբեք չի սադրի եւ շատ համեստ է՝ Մանվել Բադեյանը պատասխանեց. «Դե ուրեմն դեմինը անասուն ա եղել»»,- մեջբերում է «Առավոտը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին