▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞վ է գրպանել Տաշիրի Սամոյի փողերը. նոր մանրամասներ ֆինանսական բուրգի գործով

Հասարակական հետաքրքրության կիզակետում գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված ֆինանսական բուրգի վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի մասին «Ժոդովուրդ»-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Թերթի հիշեցմամբ` բարձրաստիճան ոստիկանների կողմից ստեղծված ու ղեկավարվող ֆինանսական բուրգի բացահայտումից հետո Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանն ազատվեց պաշտոնից: Ըստ «ՀԺ»-ի`այդ կառույցը խաբեությամբ 2,5 մլն դոլար է կորզել մարդկանցից և «պայթել»: Եվ ահա «Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել որ «քցվածներից» մեկը ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանն է, որը Սերժ Սարգսյանի մոտ «պատռել է» «բուրգի» որոշ բարձրաստիճան անդամների դիմակը, որոնք գրպանել են իր փողերը: ՀՔԾ-ից, սակայն, «Ժողովուրդ»-ին տեղեկացրել են որ այս քրգործով կատարվում է նախաքննություն, հարցաքննվել են վկաներ, իրականացվում են քննչական այլ գործողություններ` հանցագործությունը բացահայտելու և մեղավոր անձանց շրշանակը պարզելու ուղղությամբ. «Քրեական գործով որևէ տվյալ ձեռք չի բերվել ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի կողմից ՀՀ-ում կատարած ներդրումներն իրավապահ համակարգի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից յուրացնելու դեպքի վերաբերյալ»: Իսկ Ս. Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավար Արտակ Ճաղարյանը «Ժողովուրդ»-ին հայտնել է. «Ես, իհարկե, իրավասու չեմ պատասխանել Ս. Կարապետյանի անունից, սակայն շատ լավ ճանաչելով Կարապետյան եղբայրների մարդկային տեսակն ու հնարավորությունները`վստահ եմ, որ որևէ մեկը, ով էլ նա լինի, չի կարող, ինչպես Դուք եք նշում, «քցել» նրանց: Դա բացառվում է: Անհրաժեշտության դեպքում իրենք են գումար տրամադրում նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»: Թերթը հավելում է,որ այս «բուրգի» բացահայտման հետևանքով էլի սպասվում են խոշոր պաշտոնանկություններ` խոստանալով մանրամասներ հրապարակել առաջիկայում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին