▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սպորտի նորանշանակ նախարարը հրահանգել է քանդել ՀԱՕԿ նախագահի սենյակը

Սպորտի նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը երեկ երեկոյան նախարարությունում անցկացրել է իր աոաջին խորհրդակցությունը: «Հժ»-ին հայտնի է դարձել, որ նա կոշտ ելույթ է ունեցել, և հրահանգել է քանդել ՀԱՕԿ նախագահի սենյակը: ՀԱՕԿ նախագահի սենյակը, Յուրի Վարդանյանի որոշմամբ, այսուհետ դառնալու է նախարարության խորհրդակցությունների սենյակ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, որի նախագահը Գագիկ Ծառուկյանն է, գտնվում է նախարարության առաջին հարկում: ՀԱՕԿ նախագահի աշխատասենյակը շենքի երրորդ հարկում է (Էր): «ՀԺ»-ի հիշեցմամբ` Վարդանյանի և Ծաոուկյանի հարաբերությունները բավական լարված են: Ինքը Վարդանյանը, թերթի թղթակցի հարցին` ինչու է նման որոշում կայացրել, պատասխանել է այդպես էր պետք:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին