▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դասախոսը կախվել է. նոր մանրամասներ

Երեկ՝ ժամը 17:30-ի սահմաններում, Երեւանի Չեխովի 38 շենքի բակում տեղադրված ավտոտնակներից մեկում հայտնաբերվել է 80-ամյա Սուրեն Բաղդասարյանի դին՝ կախված:

Տեղեկացանք նաեւ, որ Ս. Բաղդասարյանը դասավանդել է Առեւտրի քոլեջում եւ Պոլիտեխնիկ ինստիտուտում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտ մեկ տարի առաջ մահացել էր նաեւ Ս. Բաղդասարյանի կինը, իսկ ավելի վաղ՝ նաեւ նրա աղջիկը: Եվ այդ դժբախտություններից հետո նախկին դասախոսը մշտապես հայտարարել է, որ իր ապրելն իմաստ չունի:

Ու ենթադրվում է, որ 80-ամյա Բաղդասարյանը հուսահատությունից ելնելով է նման քայլի դիմել: Փաստի առթիվ այժմ նյութեր են նախապատրաստվում:

 

Այս և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին