▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծառուկյանի հերթական «հաճելի» անակնկալը

Գագիկ Ծառուկյանը հերթական «հաճելի» անակնկալը մատուցեց բոլոր նրանց, որոնք փորձում են արդեն ամիսներ շարունակ համառորեն հասարակության ուղեղները լվանալ առ այն, որ Ծառուկյանն ու նրա գլխավորած ԲՀԿ-ն ընդդիմադիր են։

Գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Ընդդիմադիր Գագիկ Ծառուկյանը Մայիսի 28-ին Առաջին հանրապետության տոնի միջոցառումների ժամանակ Սարդարապատում կանգնած էր ամբիոնում, այն ամբիոնում, որտեղ բացառապես իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ էին։

Երեւի թե սա այն նոր ընդդիմադիր մշակույթն է, որը, որոշ մարդկանց կարծիքով, փորձում է ներդնել ԲՀԿ-ն քաղաքական դաշտում։ Այլ կերպ ասած՝ ԲՀԿ-ն ներմուծում է բարձրաստիճան ընդդիմության մշակույթ։ Այս ամենն, իհարկե, դառնում է  այլեւս զավեշտալի...»,- գրում է «Ժամանակը»:

Մանրամասները և հետաքրքիր այլ նյութեր՝ թերթի այսօրվա համարում:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին