▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ր դրոշի գույներն էին Հայաստանի երկնքում

«Աշխարհի տարբեր երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ մեր երկրի արտաքին քաղաքական դիրքորոշման մասին իրարամերժ խոստումներ տված Սերժ Սարգսյանն ամեն ինչ իրար է խառնել: Մի կողմից նա մեր երկիրը փորձում է հաստատուն քայլերով տանել դեպի եվրաինտեգրացիա, մյուս կողմից անկարող է դիմակայել Ռուսաստանի Դաշնության «կացնային» հակաքայլերին: Երեկ, օրինակ, Ս. Սարգսյանը, ինչպես վերջերս Հայաստանում գտնվող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը, չի մասնակցել Բիշքեկում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովին: Պաշտոնական պատճառաբանությունն այն է, որ Սարգսյանը մասնակցում էր Հանրապետության օրվա տոնակատարություններին, իսկ ոչ պաշտոնապես տարբեր մարդկանց շուրթերով ՀՀ իշխանությունները «հասկացրին» ՌԴ-ին, որ Սարգսյանի քայլը դե մարշ էր Պուտինի դեմ: Պատասխան ցուցադրական քայլը, ընդ որում բավական ցինիկ, չուշացավ: Երեկ`Սարդարապատի հուշահամալիրում Հանրապետության տոնին նվիրված զորահանդեսի ժամանակ, ռազմական ինքնաթիռների եռյակը Հայաստանի եռագույնի փոխարեն երկնքում պատկերեց Ռուսաստանի դրոշի գույները`կարմիր, կապույտ, սպիտակ: Ինչպե՞ս եք բացատրում այն, որ Հայաստանի ազգային տոնին հայկական երկնքում ռազմական ինքնաթիռները պատկերել են ոչ թե հայոց եռագույնը, այլ ռուսական դրոշի գույները. «ժողովուրդ»-ի հարցին ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ինքնաթիռների թողած գույները շատ արագ կարող են անհետանալ, դա նորմալ պրակտիկա է ողջ աշխարհում, այն, որ երրորդ գույնը, որի մասին վիճում ենք, նարնջագույն է եղել, փաստ է, սակայն վայրկյաններ անց կարող է լավ չերևալ երկնքում և ոմանց համար սպիտակ թվալ»: Իսկ ոմանց էլ կարող է թվալ, որ երեկ մենք նշում էինք Հանրապետության օրը ռուսական դրոշի տակ»,- գրել է «Ժողովուրդն» իր առաջնորդողում:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին