▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունիքի մարզպետը ոչինչ չունի՞

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Սյունիքի իբր նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը աշխատավարձով ապրող անձնավորության Է՝ միջին խավի տիպիկ ներկայացուցիչ: Ըստ Ս. Խաչատրյանի ներկայացրած հայտարարագրի, նրա մեկ տարվա եկամուտը կազմում 12.7 մլն դրամ: Դա նրա մարզպետական աշխատավարձն է՝ ամ-սական 230 հազար.դրամ: Նա ոչ մի ավտոմեքենա չունի: Նա որևէ բանկում պահած փող չունի՝ ոչ մի լումա: Չունի ոչ մի ընկերության արժեթուղթ, ոչ մի տեղ փայատեր չէ, ոչ մի բիզնես չունի:

Ունի ընդամենը մի փոքրիկ տուն Կապանում, մի տուն, մի շինություն, մի հողամաս Երևանում և ուրիշ ոչինչ: Անկեղծ, չափազանց անկեղծ և իրականությունը լիովին արտացոլող հայտարարագիր է սա: Ի դեպ, նույն կերպ է իրականությունն արտացոլում նաև Լիսկայի՝ մարզպետի լիազորությունները թողնելու հայտարարությունը: Ի հեճուկս իր հրապարակային այդ հայտարարության, որևէ դիմում Սուրեն Խաչատրյանը թերևս չի ներկայացրել: Խնդիրն այն է, որ մարզպետի հրաժարականի հարցը պետք է քննարկվի կառավարության նիստում, իսկ առաջիկա նիստի՝ երեկ հրապարակված օրակարգում նման հարց չկա: Եթե Ս. Խաչատրյանը արձակուրդ է գնացել, ապա դա պետք է լինի վարչապետի որոշումներում. ինչը երեկվա դրությամբ նույնպես չկար:

 

Շարունակությունը և հետաքրքիր այլ հրապարակումներ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին