▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւմ է սպասարկելու «Փարավոնը»

«Ժամանակի» տեղեկություններով՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր հսկայական «Փարավոն» զվարճանքների եւ խաղատնային կենտրոնը կառուցել է ոչ թե ներքին պահանջների սպասարկման, այլ դրսից հաճախորդներ ներգրավելու նպատակով։

«Արդեն խոսակցություններ են շրջանառվում, որ նախատեսվում է Չինաստանից, Ռուսաստանից եւ այլ երկրներից հաճախորդների խմբեր բերել։ Այսինքն՝ այն երկրներից, որտեղ խաղատնային բիզնեսում որոշակի սահմանափակումներ կան։ Օրինակ՝ ՌԴ-ում խաղատների համար գոտիավորում է արվել, եւ հիմնական բիզնեսը խոշոր քաղաքներից տարհանվել է դեպի հեռավոր մարզեր։ Այս պարագայում արդեն Մոսկվայից Սոչի կամ Սիբիրյան շրջաններ գնալու փոխարեն, ռուս խաղամոլը կարող է գալ Հայաստան»,- գրում է «Ժամանակը»:

Շարունակությունը և հետաքրքիր այլ հրապարակումներ` թերթի այսօրվա համարում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին