▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարկային խախտումներ ԱԺ պատգամավորի ընտանիքին պատկանող հյուրանոց-առողջարանում. «Առավոտ»

Պետական եկամուտների կոմիտեի Իջեւանի տարածքային հարկային տեսչությունը հարկային ստուգումներ կատարելով «Դիլիջան առողջարան» ՓԲԸ-ում՝ հայտնաբերել է հարկային խախտումներ: Գրում է «Առավոտ»-ն ու հավելում.

««Ըստ «Դատալեքս» տեղեկատվական կայքի՝ Իջեւանի ՏՀՏ-ն դիմել է ՀՀ վարչական դատարան 18 միլիոն 390 հազար 763 դրամ գանձելու պահանջով: Հակընդդեմ հայցով պատասխանող կողմը պահանջել է «չեղյալ համարել Իջեւանի ՏՀՏ-ի կողմից 2013թ. հունվարի 9-ին կազմած թիվ 1008042 ստուգման ակտի «Շահութահարկ» բաժնի 1-ին կետը եւ «5. Ավելացված արժեքի հարկ» բաժնի 1-ին եւ 4-րդ պարբերությունները, ինչպես նաեւ փոփոխել «1. «Շահութահարկ» բաժնի 2-րդ կետը՝ համախառն եկամտից նվազեցվող ծախսերի եւ հարկային վնասների հետ կապված»: Հունիսի 27-ին ՀՀ վարչական դատարանի Սեւանի նստավայրի դատավոր Հովհաննես Թորոսյանը վճռել է Իջեւանի տարածքային հարկային տեսչության հայցն ընդդեմ «Դիլիջանի առողջարան» ՓԲԸ-ի բավարարել մասնակի եւ այդ ընկերությունից պետբյուջե բռնագանձել 14 միլիոն 235 հազար 498 դրամ, հայցը մնացած՝ 4 միլիոն 155 հազար 265 դրամ բռնագանձելու պահանջի մասով, մերժել: Սույն վճռի դեմ մեկամսյա ժամկետում կարող է վերաքննիչ բողոք բերվել: Դիլիջան քաղաքի Գետափնյա 66 հասցեում գործող առողջարան-հյուրանոցը Դիլիջանի ամենաշքեղ հանգստյան օբյեկտներից է, այն հայտնի է նաեւ «Դիլիջան Ռեզորթ» անունով: Մեր տեղեկություններով՝ այն պատկանում է ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի (հայտնի է «Դերժավայի Արկադի» անունով) ընտանիքին»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին