▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օղակաձեւ զբոսայգում iPad-ով ծեծել են Արթուր Գրիգորյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հունիսի 30-ին ձախ աչքի վնասվածքով «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն է տեղափոխվել 50-ամյա Արթուր Գրիգորյանը: Պարզվում է՝ նախորդ օրը՝ հունիսի 29-ին՝ ժամը 11:00-ին, Օղակաձեւ զբոսայգու 4-րդ հատվածում գործող «Մամա միա» սրճարանի հետնամասում Սարի թաղի բնակիչ 24-ամյա Գեւորգն է «iPad»-ով հարվածել Արթուր Գրիգորյանին: Թե ինչու, դեռ պարզ չէ:

Հուսանք՝ ոստիկանները կճշտեն, քանի որ նույն օրը՝ ժամը 21:00-ին, Գեւորգը ոստիկանության բաժին է բերման ենթարկվել:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին