▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տեսուչը տուգանել է 3000 դրամ, տեսախցիկը նույն խախտման համար՝ 5000 դրամ. «Առավոտ»

«Տաքսու ծառայություն մատուցող Աշոտ Աբգարյանն իր «OPEL» մակնիշի ավտոմեքենայով հուլիսի 11-ին Կոմիտասի փողոցի Վրացական խաչմերուկի հատվածում կանգառ է կատարել, որտեղ ճանապարհային երթեւեկության կանոններով կանգառն արգելված է։ Աշոտ Աբգարյանի տաքսին նկատելով, մոտեցել է ճանապարհային ոստիկանը եւ արգելված վայրում կանգառ կատարելու համար վարորդ Աբգարյանին տուգանել՝ 3000 դրամ։ Ոստիկանը, Աշոտ Աբգարյանի խոսքով, ակտը կազմել է տեղում՝ նշելով, որ վարորդին տուգանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով, այն է՝ կանգառն արգելված տեղում կանգառ կատարել։

Վարորդ Աբգարյանը համաձայն լինելով իր կատարած խախտման հետ՝ պարտաճանաչ տարել եւ բանկում վճարել է 3000 դրամ տուգանքը (առկա է վճարման անդորրագիրը)՝ մտածելով, որ ճանապարհային ոստիկանության հետ այլեւս պարտք ու պահանջ չունի։ Ակտը կազմել է ճանապարհային ոստիկանության 1-ին գումարտակի տեսուչը։ Չանցած մի քանի օր՝ ճանապարհային ոստիկանությունից վարորդի նույն խախտման համար մեկ այլ ծանուցում է ուղարկվել՝ այս անգամ նույն խախտման չափը ֆիքսած 5000 դրամ։ Պարզվել է՝ «OPEL»-ի վարորդի խախտումն արձանագրել է նաեւ Կոմիտասի փողոցի Վրացական խաչմերուկի հատվածում տեղադրված տեսախցիկը։

Վարորդ Աբգարյանն այս բողոքով դիմել է ճանապարհային ոստիկանությանը, որտեղից նրան ուղարկել են համապատասխան բաժնում դիմում գրելու:
«Առավոտի» հարցին, թե նույն խախտման վերաբերյալ քաղաքացուն կրկնակի տուգանել են, ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից պատասխանեցին, որ վարորդը պետք է գնա ճանապարհային ոստիկանություն՝ դիմում գրի եւ տուգանքներից մեկնումեկը չեղյալ կհամարվի, բայց թե որ մեկը՝ 5000 դրամանոցը, թե 3 հազար դրամ ակտը, դեռ պարզ չէ:

 

 


Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին