▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնասպան եղած դպրոցականի հայրը որոշել է հետամուտ լինել ճշմարտության բացահայտմանը. «Առավոտ»

Այս տարվա փետրվարի 28-ին Երեւանի 174 հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Սիրարփի Վարդանյանն ինքնասպան եղավ՝ ցած նետվելով 15-հարկանի շենքի հարթակից։

Այս մասին հիշեցնում է «Առավոտը» եւ հավելում. «Կատարվածը ողբերգություն է, որը հոր՝ Անդրանիկ Վարդանյանի խոսքով, տարաբնույթ բամբասանքների տեղիք տվեց, իսկ Սիրարփին ընդամենը փխրուն երեխա էր...

Անդրանիկն ասում է, որ դստեր գերեզմանին երդվել է, որ նրա ինքնասպանության իսկական պատճառը պարզելու է ամեն գնով՝ «գրագետ ձեւով, ամենաբարձր մակարդակով», որովհետեւ չի հավատում, թե Սիրարփին կարող էր ինքնասպան լինել։ Նրա համոզմամբ, գուցե դստեր ինքնասիրությունն են վիրավորել...

Փաստում է, որ դստեր հետ պատահածից հետո զանազան բամբասանքներ են շրջանառվել, ընդհուպ մինչեւ այն, որ երեխան իրենից տարիքով բավականին մեծ տղայի հետ է ընկերություն արել։ Իրականում նրա ընկերը 16 տարեկան էր, որի ողջ նամակագրությանը Անդրանիկը ծանոթ է՝ երեխաները որոշել էին երկու տարի հետո ամուսնանալ...

Ինչ վերաբերում է գործի քննությանը, Անդրանիկ Վարդանյանը նեղսրտում է, որ աղջկա ինքնասպանությունը փորձում են կապել մորաքրոջ ինքնասպանության հետ։ Վերջինս տարիներ առաջ նման քայլի էր դիմել սիրած տղայի պատճառով...

Անդրանիկը որոշել է հետամուտ լինել ճշմարտության բացահայտմանը։ Նա «Եհովայի վկաներ» կազմակերպության հետեւորդ է եւ չի թաքցնում, որ մասնակցում է նրանց հավաքներին։ Բացառում է, որ Սիրարփիի ինքնասպանությունը հոգեւոր հողի վրա լինի, որովհետեւ, նրա հավաստմամբ, երեխան վերջին երկու տարիներին չի հաճախել հավաքներին...»,- գրում է «Առավոտը»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին