▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իրավաբանը ծեծկռտուք և «դեբոշ» է արել «Քրեյզի» գիշերային ակումբում. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է, թե նախօրեին գիշերը «Քրեյզի» գիշերային ակումբում թեժ ծեծկռտուք է եղել հաճախորդներից մեկի ու աշխատակիցների միջեւ: Հաճախորդը հարբել է, ինքնատիրապետումը կորցրել, վիճել աշխատակիցների հետ, ապա փորձել հեռանալ` առանց հաշիվը փակելու: Քաշքշուկ է սկսվել նրանց միջեւ, որը վերածվել է «դեբոշի», եւ ստիպված է  եղել միջամտել ակումբի տերը:

Սակայն այս թեժ սկանդալի մեջ ուշագրավն այն է, որ, ըստ ականատեսների, հաճախորդը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակից է եղել` իրավաբան Արմեն Գրիգորյանը:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին