▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի՞թե հոր հանդեպ հարգանքը պատճառ են, որ այս կարևոր պաշտոնը նվիրաբերվի նրա դստերը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Ինչքա՞ն ժամանակ է հարկավոր, որ պարզվի, թե տվյալ կադրը չի համապատասխանում իր պաշտոնին: Եթե սպասում են, որ որևէ մեկը կամովին հրաժեշտ կտա իր աթոռին, ասելով՝ կներեք, ես չեմ բավարարում այս պաշտոնի համար ներկայացվող պահանջներին, ես ձախողվել եմ, ապա պետք է առնվազն վեց տարի սպասեն, ինչպես եղավ Տիգրան Սարգսյանի դեպքում. Հայաստանում կամովին հրաժարականներ գրելու ավանդույթ չի ձևավորվել: Եվ «կամովինի» տակ սովորաբար թաքնված է վերևների հորդորը՝ դիմում գրելու:

Մնում է մի ելք, որ նշանակողը հասկանա՝ մարդն իր տեղում չէ, հարկավոր է ազատել և նշանակել մեկ ուրիշին: Բայց պարզվում է՝ այստեղ էլ ամեն ինչ դյուրին չէ: Ուրիշ ի՞նչ պետք է աներ Հասմիկ Պողոսյանը, որ կառավարության փոփոխության շրջանակներում գոնե նրան ազատեին աշխատանքից. Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքները եղել են, Ծածկած շուկայի սկանդալը եղել է, Օպերայի տնօրենի պաշտոնում նշանակել է մեկին, ում գլխավոր արժանիքը «Օպերայի մայլում» ապրելն է, տենդերների ու զանազան ծրագրերից «մատը լիզելու» տեղեկությունները եթե մեզ հասնում են, ապա հաստատ հասնում են նաև ԱԱԾ կոմպրոմատների բազան տնօրինող Սերժ Սարգսյանին, նախարարի նկատմամբ մշակութային հանրության վերաբերմունքին էլ, կարծում ենք, նշանակողն ավելի քան տեղեկացված է: Երեկ մշակութային մի շարք հարգված գործիչներ պարզապես սգի մեջ էին. «Հասմիկ Պողոսյանը վերանշանակվել է»,- իրար էին փոխանցում բոթն ու հառաչում: Խոսքերն իրոք ավելորդ են: Ուրեմն ի՞նչ գաղտնիք կա այս կնոջ պաշտոնավարման երկարակեցության մեջ:

Մի՞թե հոր հանդեպ սերն ու հարգանքը պատճառ են, որ այս կարևոր պաշտոնը նվիրաբերվի նրա դստերը: Մանավանդ՝ սա այն պաշտոնը չէ, որտեղ թեկնածու գտնելու դժվարություն լինի:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին