▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լավ եմ արել` բերման եմ ենթարկել, օրենքի շրջանակում եմ արել... «ՀԺ»

«Երեկ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին մի քանի հարց ուղղեցինք դեկտեմբերի 2-ի ձերբակալություններից հետո ոստիկանների կողմից ցուցարարներին վարչական պատասխանատվության ենթարկելու հայցերի ու դրանք հետ  վերցնելու մասին։

Պարոն Օսիպյան, ոստիկանությունը հետ  է վերցնում իր այցերն ընդդեմ դեկտեմբերի 2-ի ցուցարարների, ի՞նչ կասեք։

Չեմ հետաքրքրվել, չգիտեմ ճիշտն ասած։

Ստացվում է, որ ապօրինի եք մարդկանց բերման ենթարկել։ Ինչո՞ւ եք այդ օրը զանգվածային անօրինություններ կատարել։

 Մենք մեր գործողությունները կատարել ենք օրենքի շրջանակներում։

Ինչո՞ւ էիք մարդկանց փողոցներից «հավաքում», եթե հետո հրաժարվելու էիք հայցերից։

Լավ եմ արել բերման եմ ենթարկել։ Օրենքի շրջանակում եմ արել։

Այդ դեպքում ինչո՞ւ եք հրաժարվում հայցերից։

Ես նման տեղեկություն չունեմ»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին