▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Նատալի ֆարմի» հարկային հաշիվների գումարը 139 մլն-ով գերազանցել է անցած տարվա նույն ցուցանիշը. «ՀԺ»

«ՀՀ պետեկամուտների կոմիտեն երեկ հրապարակել է այն ընկերությունների ցանկը, որոնց դուրս գրած հաշիվներում արտացոլված գումարը այս տարվա հուլիսի առաջին տասնօրյակում էականորեն աճել է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:


Եվ ահա առաջին անգամ նման ցանկերում հայտնվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկ Սամոյի հետ կապակցված մի ընկերություն՝ «Նատալի ֆարմը»: Ըստ հրապարակված ցանկի, հուլիսի առաջին տասնօրյակում այս ընկերության հարկային հաշիվներում արտացոլված գումարը մոտ 139 միլիոն դրամով գերազանցել է անցած տարվա նույն ցուցանիշը: Ի՞նչ է սա նշանակում, ինչի՞ հաշվին է արձանագրվել այդ աճը, արդյո՞ք սա նշանակում է, որ «Նատալի ֆարմը» նախկինում ստվերում էր գործում, իսկ հիմա ոչ կպարզվի առաջիկայում, եթե ամեն տասնօրյակում ՊԵԿ-ը հրապարակի նույն ընկերության վերաբերյալ նույն տեղեկատվությունը»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ հոդվածներ`   «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին