▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Հայրապետյանը գնացել է Բաղրամյան 26. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ առավոտյան՝ ժամը 10.00-ի սահմաններում, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը գնացել է Բաղրամյան 26: Նախնական տեղեկություններ շրջանառվեցին, որ Ռ. Հայրապետյանին Սերժ Սարգսյանը կանչել էր իր մոտ՝ պարզելու, թե ինչու էր քննադատել կառավարության անդամներին եւ հատկապես ո՞ր նախարարին նկատի ուներ, երբ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե այսօր կան նախարարներ, որ խայտառակություն են երկրի համար: Լուրի իսկությունը փորձեցինք ճշտել ՀՖՖ մամլո խոսնակ Արայիկ Մանուկյանից, ով ասաց, որ ինքը նման տեղեկություն չունի եւ չի կարող ասել, թե ինչի մասին է խոսքը:   Ավելի ուշ, «Ժողովուրդ»-ը Հայրապետյանի մտերիմներից պարզեց, որ նա Ս. Սարգսյանի մոտ էր գնացել որդու հարսանիքի հրավիրատոմսն անձամբ հանձնելու: Սակայն այդպես էլ հնարավոր չեղավ ճշտել՝ նրանք զրուցե՞լ են Ռ. Հայրապետյանի վերջին աղմկահարույց հարցազրույցի մասին, թե՞ ոչ:

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին