▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սայաթ-Նովա 40 հասցեում բնակարաններ գնած մի շարք պաշտոնյաներ կանգնած են այն կորցնելու վտանգի առաջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ մի շարք պաշտոնյաներ՝ ՀՀ-ից ու Արցախից, ովքեր Սայաթ-Նովա 40 հասցեում բնակարաններ են գնել, կանգնած են այն կորցնելու վտանգի առաջ՝ ինչպես «Տոնուս» ընկերությունից տուժած քաղաքացիները: Բանն այն է, որ գնված տները գրավադրված են բանկում: Ու թեև շենքի շինարարությունն իրականացրած ընկերության ղեկավար Համլետ Ամիրխանյանն ամեն անգամ տուժածներին վստահեցնում է, որ հարցը շուտով լուծում կստանա, սակայն տարիներ շարունակ մարդկանց սեփականության վկայականները չի տալիս:

Մեր տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության նախկին պետ, Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը, ԼՂՀ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանը ու մի շարք այլ պաշտոնյաներ, պատգամավորներ տուժողների ցանկում են: «Ժողովուրդ»-ը զրուցել է Ամիրխանյանի հետ պարզելու, թե երբ է պատրաստվում մարդկանց բնակարանները հանել արգելանքից: «15 օրվա ընթացքում:Ժամանակավոր խնդիր է: Հեսա իրենց վկայականները տալիս ենք: Այդ հողը, որի վրա շինարարությունը սկսել ենք, բանկի տակ էր, պետք է հանենք»։

 Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին