▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Մովսիսյանի ջայլամների բիզնեսը հաջողությամբ զարգանում է.«168 ժամ»

 

«ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, ներկայումս ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանի ջայլամների բիզնեսը հաջողությամբ զարգանում է: Ըստ հավաստի լուրերի՝ նրան պատկանող ջայլամաբուծարանը գտնվում է Սյունիքի մարզի Ագարակ գյուղում: Համայնքի նախկին անասնագոմերում այժմ մեծանում են շուրջ 400-500 ջայլամներ: Ընկերությունը կոչվում է «ԱԿՎԻԼՈՆ-Մ», հիմնադրվել է 2010թ. հունիսին, տնօրենը Վարդան Մարտիրոսյանն է՝ Ագարակի գյուղապետի զարմիկը: Տեղեկատվական համակարգերում «ԱԿՎԻԼՈՆ-Մ»-ն գրանցված է որպես մսամթերք արտադրող, թեև հայտնի է, որ աշխարհում բարձր են գնահատվում նաև այս էկզոտիկ կենդանիների փետուրները, մորթին, կաշին, ձուն ու եղջերաթաղանթները:
 
Աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, ջայլամաբուծությունը համարվում է ամենաշահութաբեր բիզնեսներից մեկը: Մեկ ջայլամը տարեկան տալիս է 60-80 ձու, ունի 100-150 կգ քաշ: Ջայլամի ճուտն արժե մոտ 100 հազար դրամ, իսկ 1 ջայլամը՝ մոտ 1000 ամերիկյան դոլար: Սակայն, ինչպես մեր թղթակցի հետ զրույցում հավաստիացրել է Ագարակի գյուղապետ Մարատ Մարտիրոսյանը, «ԱԿՎԻԼՈՆ-Մ»-ն առայժմ միայն ծախսեր է անում և շահույթ չի ստացել, ջայլամները դեռևս փոքր են՝ 1 տարեկան 2 ամսական»,–գրում է թերթը։

«ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, ներկայումս ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանի ջայլամների բիզնեսը հաջողությամբ զարգանում է: Ըստ հավաստի լուրերի՝ նրան պատկանող ջայլամաբուծարանը գտնվում է Սյունիքի մարզի Ագարակ գյուղում: Համայնքի նախկին անասնագոմերում այժմ մեծանում են շուրջ 400-500 ջայլամներ: Ընկերությունը կոչվում է «ԱԿՎԻԼՈՆ-Մ», հիմնադրվել է 2010թ. հունիսին, տնօրենը Վարդան Մարտիրոսյանն է՝ Ագարակի գյուղապետի զարմիկը: Տեղեկատվական համակարգերում «ԱԿՎԻԼՈՆ-Մ»-ն գրանցված է որպես մսամթերք արտադրող, թեև հայտնի է, որ աշխարհում բարձր են գնահատվում նաև այս էկզոտիկ կենդանիների փետուրները, մորթին, կաշին, ձուն ու եղջերաթաղանթները: Աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, ջայլամաբուծությունը համարվում է ամենաշահութաբեր բիզնեսներից մեկը: Մեկ ջայլամը տարեկան տալիս է 60-80 ձու, ունի 100-150 կգ քաշ: Ջայլամի ճուտն արժե մոտ 100 հազար դրամ, իսկ 1 ջայլամը՝ մոտ 1000 ամերիկյան դոլար: Սակայն, ինչպես մեր թղթակցի հետ զրույցում հավաստիացրել է Ագարակի գյուղապետ Մարատ Մարտիրոսյանը, «ԱԿՎԻԼՈՆ-Մ»-ն առայժմ միայն ծախսեր է անում և շահույթ չի ստացել, ջայլամները դեռևս փոքր են՝ 1 տարեկան 2 ամսական»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ հոդվածներ`   «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին