▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանություններն այժմ փորձում են քառյակից «պոկել» ՀՅԴ-ին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ին լուրեր են հասել այն մասին, որ Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը գործող իշխանությունների հետ սկսել է բանակցություններ վարել:

«Ըստ ամենայնի, իշխանություններն այժմ փորձում են Քառյակից «պոկել» ՀՅԴ-ին, հատկապես որ Դաշնակցությունը միակ ընդդիմադիր քաղաքական ուժն է, որ սահմանադրական բարեփոխումների մասով դրական է արտահայտվում: Ըստ մեր տեղեկությունների՝ նույնիսկ ՀՅԴ-ին նախարարների պորտֆելներ են առաջարկվել:

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Միքայել Մանուկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, հերքել է շրջանառվող լուրերը՝ հայտարարելով, որ իրականում նման բան չկա: Իսկ ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, մեր զրուցակիցն ասաց. «Մենք բարեփոխումներին կողմ ենք մեր տարբերակով, և ոչ թե իշխանությունների առաջարկած տարբերակով:

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին