▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտառոց միջադեպ` Ծառուկյանին պատկանող խաղատանը.«Ժողովուրդ»

 

«Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող հայտնի «Շանգրիլա» խաղատանը: «Ժողովուրդի»-ի տեղեկություններով՝ հաճախորդներից մեկին խիստ զայրացրել է այն փաստը, որ խաղատան սարքը ժամեր շարունակ խաբել է իրեն: Ու երբ վերջինս դժգոհել է՝ բացատրելով, որ ինքն ճիշտ է կատարում քայլերը, սակայն սարքը խաբում և «կուլ է տալիս» խաղադրույքները, աշխատակիցներն ասել են, թե նման բան հնարավոր չէ:
Այս հավաստիացումները չեն հանգստացրել առայժմ մեզ համար անհայտ քաղաքացուն, ով զանգահարել է իր ընկերներին և խնդրել շտապ գնալ խաղատուն: Վերջիններս էլ զինվել են ու «լցվել» «Շանգրիլա»-ի բակ: Հյուրերի և աշխատակիցների խոսակցությունները սկսել են թեժանալ, որի հետևանքներց վախեցած աշխատակիցները ստիպված են եղել զանգահարել Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանին, որպեսզի վերջինս հանդարտեցնի լարվածությունը:
Նրան հաջողվել է խնդիրը հարթել առանց կրակոցների: Ամենայն հավանականությամբ, քաղաքացու գումարը հետ են վերադարձրել»,-գրում է թերթը:

«Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող հայտնի «Շանգրիլա» խաղատանը: «Ժողովուրդի»-ի տեղեկություններով՝ հաճախորդներից մեկին խիստ զայրացրել է այն փաստը, որ խաղատան սարքը ժամեր շարունակ խաբել է իրեն: Ու երբ վերջինս դժգոհել է՝ բացատրելով, որ ինքն ճիշտ է կատարում քայլերը, սակայն սարքը խաբում և «կուլ է տալիս» խաղադրույքները, աշխատակիցներն ասել են, թե նման բան հնարավոր չէ:Այս հավաստիացումները չեն հանգստացրել առայժմ մեզ համար անհայտ քաղաքացուն, ով զանգահարել է իր ընկերներին և խնդրել շտապ գնալ խաղատուն: Վերջիններս էլ զինվել են ու «լցվել» «Շանգրիլա»-ի բակ: Հյուրերի և աշխատակիցների խոսակցությունները սկսել են թեժանալ, որի հետևանքներց վախեցած աշխատակիցները ստիպված են եղել զանգահարել Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանին, որպեսզի վերջինս հանդարտեցնի լարվածությունը:Նրան հաջողվել է խնդիրը հարթել առանց կրակոցների: Ամենայն հավանականությամբ, քաղաքացու գումարը հետ են վերադարձրել»,-գրում է թերթը:

 

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին