▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Հարությունյանն՝ իր ազատման պատճառի մասին. «Ժողովուրդ»

ՀՀ նախկին ոստիկանապետ, Քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Հայկ Հարությունյանն, ինչպես հայտնի է, անհասկանալի հանգամանքներում գնաց արձակուրդ ու այդպես էլ չվերադարձավ։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվեց ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը։

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ «Ինչո՞ւ այդքան տարօրինակ կերպով հեռացաք Ձեր զբաղեցրած պաշտոնից։ Տեղեկություններ տարածվեցին, թե ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ լեզու չեք գտնում, իսկ հետո խոսվեց, որ գլխավոր դատախազությունը ստուգումներ է իրականացրել Ձեզ մոտ եւ չարաշահումներ է հայտնաբերել»,- Հայկ Հարությունյանը պատասխանեց կարճ. «Ոչ, իհարկե ոչ»։
«Իսկ ինչո՞վ եք զբաղված, նոր պաշտոնի առաջարկ ստացե՞լ եք»,- հետաքրքրվեցինք։ «Դեռ քաղաքից դուրս հանգստանում եմ, եւ եթե անհրաժեշտությունը լինի, նոր պաշտանի կանցնեմ»,- ասաց Հարությունյանը՝ չմանրամասնելով, թե ինչ հանգամանքներում կարող է առաջանալ այդ անհրաժեշտությունը»։

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին