▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկերությունը շարունակում է օրենք խախտել.«Ժողովուրդ»

 

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկերությունը շարունակում է օրենք խախտել: Օրինականություն քարոզող Բաղդասարյանի ընկերությունը գրեթե ամեն ամիս հայտնվում է ՀՀ ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում:
 
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դեռևս օգոստոս ամսին ընկերության տնօրեն Պողոս Շահինյանը «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ի անունով Հայաստան էր ներմուծել ալյումինե պտուտակավոր խցաններ, որի վերաբերյալ հայտարարագիր չէր ներկայացրել` տուգանվելով 50.000 դրամի չափով։
 
Իսկ ահա այս անգամ` սեպտեմբերի 4-ին, նույն Պողոս Շահինյանը «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ի անունով հերթական անգամ Հայաստան էր ներմուծել ալյումինե պտուտակավոր խցաններ, սակայն հայտարարագրած փաստաթղթերը ժամանակին չի ներկայացրել մաքսային մարմին: ՀՀ ֆինանսների նախարարությունը դարձյալ նրան տուգանել է սիմվոլիկ` 50.000 դրամ գումարով»,-գրում է թերթը։

«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկերությունը շարունակում է օրենք խախտել: Օրինականություն քարոզող Բաղդասարյանի ընկերությունը գրեթե ամեն ամիս հայտնվում է ՀՀ ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դեռևս օգոստոս ամսին ընկերության տնօրեն Պողոս Շահինյանը «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ի անունով Հայաստան էր ներմուծել ալյումինե պտուտակավոր խցաններ, որի վերաբերյալ հայտարարագիր չէր ներկայացրել` տուգանվելով 50.000 դրամի չափով։ Իսկ ահա այս անգամ` սեպտեմբերի 4-ին, նույն Պողոս Շահինյանը «Հայասի Գրուպ» ՍՊԸ-ի անունով հերթական անգամ Հայաստան էր ներմուծել ալյումինե պտուտակավոր խցաններ, սակայն հայտարարագրած փաստաթղթերը ժամանակին չի ներկայացրել մաքսային մարմին: ՀՀ ֆինանսների նախարարությունը դարձյալ նրան տուգանել է սիմվոլիկ` 50.000 դրամ գումարով»,-գրում է թերթը։

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին