▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀԿ կանանց մեջ կրկին «կռիվ է ընկել». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ՀՀԿ կանանց մեջ կրկին «կռիվ է ընկել»: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր որոշել է այցելել Արագածոտնի մարզում գտնվող Արշակունիների դամբարան եւ խնդրել է, որպեսզի իրեն ԱԺ պատգամավորների «ցուցակ» նեկայացնեն, թե ովքեր կարող են ուղեկցել: Ու սա հերթական «թեժ» մրցակցության պատճառ է դարձել ՀՀԿ կանանց միջեւ: Եվ երկար կսմիթներից հետո հաղթել են երկուսը: Որոշում է կայացվել, որ ՀՀԿ կանանցից Հ. Արահամյանի հետ Աղձիք են մեկնելու ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանն ու Շուշան Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ վերջին քառօրյայի հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանը մտահոգություն էր հայտնել Արագածոտնի Աղձիքի տարածքում գտնվող Արշակունիների դամբարանի վերաբերյալ ու նշել, որ այն փրկության կարիք ունի: Ու այժմ վարչապետը որոշել է անձամբ գնալ այնտեղ ու փրկել դամբարանը»։

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին