▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանի անվճար լավաշը՝ անձնագրերով. «Առավոտ»

«ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող կիսակառույց «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնում արդեն մեծ հերթեր են գոյանում: Բանն այն է, որ պատգամավորը մոլի տաղավարներից մեկում հացի արտադրամաս է բացել ու համայնքի բնակիչներին անվճար լավաշ է բաժանում: 

Օրերս էլ արտադրամասի պատին այսպիսի գրություն է հայտնվել՝ «Լավաշը տրվում է միայն Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիներին: Խնդրում ենք ներկայանալ անձնագրերով»:

Պարզվում է՝ անվճար լավաշից փորձել են օգտվել նաև այլ համայնքների բնակիչները, ինչը բարերարին ստիպել է այդպիսի սահմանափակումներ դնել»,-գրում է թերթը:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Առավոտ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին