▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԴԱՀԿ պետն ընդլայնում է բիզնեսը. «Ժամանակ»

«Ժամանակի» տեղեկություններով՝ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար, արդարադատության գեներալ-մայոր 38-ամյա Միհրան Պողոսյանը շուրջ մեկ տարի է՝ Ծաղկաձորի Կեչառիս հյուրանոցային համալիրի նոր սեփականատերն է: Նախկին սեփականատերերից գնելուց հետո նա վերանորոգել է հյուրանոցը:

Նշենք, որ  վերջերս Երևանի Կոմիտասի պողոտայում վերաբացվել է «Ֆրեշ» սուպերմարկետը: Մի քանի տարի առաջ «Սթար» խանութների ցանցը գնեց «Ֆրեշ 4» խանութների և «Քեթրին 3» խանութների ցանցը: Այս ցանցը պատկանում է «Քեթրին գրուպին», որի հիմնադիրը Միհրան Պողոսյանն է:

«Սթարի»  սնանկացումից հետո կրկին վերաբացվել է «Ֆրեշ» սուպերմարկետը: ԴԱՀԿ-ին ուղղված մեր հարցը, թե սա նշանակո՞ւմ է, որ Միհրան Պողոսյանի բիզնեսն ընդլայնվում է, առկախ մնաց»,-գրում է թերթը:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին