▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նշելու են ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանի «մարգարտյա» հարսանիքը. «Հրապարակ»

«Հոկտեմբերի 24-ը հետաքրքիր օր է լինելու Հանրապետականի համար. այդ օրը ոչ միայն եռյակի հանրահավաքն է, որի ժամանակ Գագիկ Ծառուկյանն իր «ծրագրային» ելույթն է ունենալու, այլեւ երկու շատ «կարեւոր» իրադարձություն է սպասվում: Մեկը ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանի «մարգարտյա» հարսանիքն է «Վիվալդի» սրահում` նրա ամուսնության 30-ամյակը, որին հրավիրված է ՀՀԿ-ական ողջ էլիտան:
Մյուսը Հովիկ Աբրահամյանի թոռների կնունքն է, ինչը նշանակում է, որ վարչապետը չի մասնակցի Մարգարիտ Եսայանի «հարսանիքին» եւ չի հայտնվի ՀՀԿ-ական էլիտայի հետ նույն սեղանի շուրջ: Իսկ կնունքը, մեր իմանալով, տեղի է ունենալու նեղ, ընտանեկան շրջանակում»:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին