▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես է Տեր-Պետրոսյանը համաձայնվելու, որ իրեն «քաղաքագիտական» քայլեր թելադրի Ծառուկյանը

«Ասում են, թե այս օրերին ԲՀԿ-ն ոտքի է հանել իր բոլոր «պահեստային» ուժերին, այլ խոսքով՝ իրենից սնուցվող քաղաքական ուժերին, միավորումներին, մարդ-կուսակցություններին, որպեսզի հայտնի ֆիլմի հանգույն հայտարարեն, թե «наш царь самый лучший царь»: Ու վերջիններս էլ իրենց գործը հրաշալիորեն իրականացնում են. գովում են «ցարին», նրա արժանիքները ներկայացնում եւ փաստում նրա հզոր գործոնը մեկնարկած շարժման մեջ: Հետաքրքիր է, որ նրանց նաեւ «ապսպրել» են, որ մշտապես հայտարարեն, թե այս ամենի առանցքը ԲՀԿ-ն է, իսկ շարժման առաջնորդ կարող է «կարգվել» միայն Գագիկ Ծառուկյանը: Այս հարցում, թերեւս, մտածելու առիթ պիտի ունենան հարթակի մյուս լիդերները, մասնավորապես Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը: Տեսնես ինչպես է, օրինակ, Տեր-Պետրոսյանը համաձայնվելու, որ իրեն «քաղաքագիտական» որոշ քայլեր թելադրի Գագիկ Ծառուկյանը»։

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին