▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ-ին հեղինակազրկելուց ազատ ժամերին պետբյուջեի միջոցների հաշվին հարստանալով է զբաղվում. «Ժողովուրդ»

«ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կամ նույն ինքը «Բիզնես լեդին» միջազգային ատյաններում Հայաստանին հեղինակազրկելուց ազատ ժամերին պետբյուջեի միջոցների հաշվին հարստանալով է զբաղվում:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից ճանապարհաշինության ամենախոշոր օայմանագրերից մեկը՝ ավելի քան 452 մլն դրակ կամ շուրջ 1 մլն 100 հազար դոլար ընդհանուր արժեքով, կնքվել է «Սիսիան ԲՈՒԱՏ» ՍՊ ընկերության հետ:

Պայմանագրային գումարի մոտ 70 տոկոսն արդեն վճարվել է, մնացածն էլ մինչև տարեվերջ կվճարվի

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հերմինե Նաղդալյանը հաստատել է, որ նշված ընկերության միակ սեփականատերն ինքն է»,-գրում է թերթը:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին