▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգային ժողովը վերածվում է գեղի կլուբի. «Հրապարակ»

«Ազգային ժողովը գնալով վերածվում է գեղի կլուբի, որտեղ երեսփոխաններն անցնում են անձնական վիրավորանքների:

Վարդան Այվազյանի և Նիկոլ Փաշինյանի թեժ բանավեճից հետո, ընդմիջման ժամին, արդեն առանց բարձրախոսների, լեզվակռվի են բռնվել Վարդան Այվազյանն ու Զարուի Փոստանջյանը, ով նիստի ժամանակ օգնության է հասել Նիկոլ Փաշինյանին՝ Վարդան Այվազյանին սաստելով:

Ընդմիջմանն արդեն պատգամավորներն իրար մեղադրել են «փողոցային» լինելու մեջ, և լեզվակռիվն այնքան է թեժացել, որ Վարդան Այվազյանը կորցրել է տիրապետումը. «Քո մարդն ա մեղավոր, որ դու ստեղ ես»,-ասել է նա Փոստանջյանին»,-գրում է թերթը:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին