▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կալիֆորնիայում բոյկոտել են Համահայկական հիմնադրամը. «ՀԺ»

««Հայաստան» համահայկական հիմնադրամի Կալիֆորնիայի ճաշկերույթի ընթացքում ամերիկահայերի մի խումբ երեկ բողոքի ակցիա է անցկացրել «Բոյկոտում ենք համահայկական հիմնադրամը, հավաքեք հարկեր, ոչ թե նվիրատվություն» գրությամբ շապիկներով:

 

Նրանք կոչ են արել բոյկոտել հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը: Այս մասին հաղորդում է thetruthmustbetold.com կայքը, որը պատկանում է ամերիկահայ լրագրող Արա Մանուկյանին: Հիշեցնենք, վերջինս Պարբերաբար հանդես է գալիս Հայաստանի վերաբերյալ սկանդալային բացահայտումներով ու վերլուծություններով: Ի դեպ, երեկվա բողոքի ակցիայի կազմակերուիչը հենց Մանուկյանն է եղել: Նա պնդել է, որ հիմնադրամը կոռումպացված մարմին է և օգնում է ՀՀ ղեկավարներին պահպանել իրենց իշխանությունը: Հիշեցնենք, «Հայաստան» հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնը տեղի է ունենալու նոյեմբերի նոյեմբերի 27-ին, Լոս Անջելեսում: Մարաթոնին մասնակցելու համար ԱՄՆ–ում են գտնվում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոսը և ԼՂՀ այլ պաշտոնյաներ, ովքեր ներկա են եղել ճաշկերույթին»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր

«Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին