▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարքային կենսագրությամբ պատգամավորը.«Ժողովուրդ»

Մուշեղ Պետոյանի անուն-ազգանունը խորհրդարանում բացառիկ դեպքերում հնչողներից է: Նա իր պատգամավորական գործունեության ընթացքում երբեւէ հանդես չի եկել օրենսդրական նախաձեռնությամբ:

Արթիկում ծնված քառասնամյա այս պատգամավորն ավարտել է մայրաքաղաքի «Հրաչյա Աճառյան» համալսարանը, ինչից հետո, սակայն, զգացել է, որ ստացած կրթությունը չի կարող իրեն բավարարել, ուստի 29 տարեկան հասակում էլ ավարտել է ագրարային համալսարանը: Ուշագրավ է այն հանգամանքը, որ «Հրաչյա Աճառյան» համալսարանում սովորելու տարիներին՝ 1991-1993-ին, նա աշխատել է նաեւ   «Արթիկտուֆ» միավորումում որպես որակի հսկիչ: Ավելին՝ անգամ հասցրել է 1993-1994-ին էլ բանակում ծառայել: 

Սա, իսկապես, բացառիկ մի բան է, եթե հաշվի առնենք, որ համալսարանը հեռակա բաժին չի ունեցել: Պետոյանն այն ավարտել է 21 տարեկանում, այսինքն՝ սովորել է չորս տարի առկա բաժնում, այդ ընթացքում աշխատել ու դեռ բանակում էլ ծառայել: Պարզ է, որ այստեղ գործ ունենք մի «առեղծվածի» հետ, որը միայն ԱԺ պատգամավորը կարող է մեկնաբանել: Ի դեպ, նա ագրարային համալսարանում էլ սովորել է «թռիչքային» սկզբունքով, որովհետեւ բանակից վերադառնալուց հետո, երբ երրորդ կուրսի ուսանող էր, ծառայության է անցել Արթիկի ՆԳ բաժանմունքում որպես ՃՊԾ ավագ տեսուչ՝ ստանալով ոստիկանության լեյտենանտի կոչում: Ուղիղ տասներեք տարի ծառայել է ոստիկանությունում, իսկ ավագ տեսուչի պաշտոնը փոխարինել է «Արթիկտուֆ» ՓԲԸ-ի գլխավոր ճարտարագետի, ապա՝ փոխտնօրենի պաշտոններով: 2007-ին, երբ ստանձնել է գլխավոր ճարտարագետի պարտականությունները, անմիջապես նաեւ «Մուշ-Կոլ» ՍՊԸ-ն է հիմնադրել, որի սեփականատերն է հանդիսանում մինչեւ օրս:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին