▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թվայնացված հայկական պարբերականները համացանցում

Գրահավաք բլոգի կողմից կազմված թվայնացված հայկական պարբերականների համահավաք ցուցակը`համապատասխան հղումներով: Հայալեզու էլեկտրոնային գրադարանների և շտեմարանների համահավաք ցուցակն` այստեղ:

Հայ մամուլի համահավաք առցանց գրացուցակում առկա պարբերականների մեջ մեծ թիվ են կազմում առցանց հասանելի թվայնացված հայկական պարբերականները (լրագրեր, ամսագրեր, հանդեսներ)՝ սկսած մեր առաջին պարբերականից՝ մադրասյան «Ազդարարից»։ Դրանք ներկայացված են pdf ձևաչափով և ներբեռնելի են։ Այդ պարբերականների մեծ մասը թվայնացվել է Հայաստանի ազգային գրադարանի և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարանի կողմից։ Դուք այս հարուստ աղբյուրում կգտնեք Ստեփանոս Նազարյանի հրատարակած «Հիւսիսափայլի», Խրիմյան Հայրիկի հրատարակած «Արծուի Վասպուրականի», Էջմիածնի «Արարատի» համարներից, Հայաստանի ազգային ակադեմիայի գիտական հանդեսները, բազմաթիվ այլ թերթեր ու հանդեսներ՝ լրատվական, գրական, երգիծական, գիտական, հին թե նոր։ Մի խոսքով՝ մեր գրադարանները, որոնք կատարել են այս պարբերականների թվայնացումը, շատ մեծ հարստության տեր են մեզ դարձրել։ Բայց, քանի որ միշտ չէ, որ վերոնշյալ գրացուցակից օգտվելը դյուրին է, հատկապես եթե չգիտես, թե քեզ հատկապես ո՛ր պարբերականն է հարկավոր, պատրաստել ենք մի ցանկ, որում այբբենական դասավորությամբ և համապատասխան հղումներով հանդերձ ներկայացված են բոլոր այն պարբերականները, որոնք pdf ձևաչափով դիտելի և ներբեռնելի են։ Ցանկում կատարել ենք հավելումներ նաև համացանցային այլ աղբյուրներից, օրինակ՝ ավելացրել ենք «Նորավանք» հիմնադրամի «21-րդ դար» հանդեսի, «Քրիստոնյա Հայաստան» երկշաբաթաթերթի, «Իրավունքի» համարների pdf տարբերակների համացանցային աղբյուրների հղումները։

Մեր պատրաստած ցանկում՝ յուրաքանչյուր անվանման կողքին՝ փակագծերում, նշել ենք պարբերականի հրատարակության վայրը, այդուհետ՝ միայն այն տարիները, որոնց համարներն առցանց հասանելի են հանրությանը (և ոչ թե այն բոլոր տարիները, որոնց ընթացքում տվյալ պարբերականը հրատարակվել է)։

Եթե էլի գտնենք pdf ձևաչափով և առցանց հասանելի պարբերականներ, կկատարենք հավելումներ մեր ցանկում։ Եթե Դուք էլ գտնեք և մեզ տեղեկացնեք, երախտապարտ կլինենք։

ՍՐՏԱԳԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ենք հայտնում մեր այն գրադարաններին, կազմակերպություններին և անհատներին, որոնց աշխատանքով թվայնացվել և առցանց հասանելի են դարձել մեր պարբերականները։

Թվայնացված հայկական պարբերականների ցուցակ

21-րդ դար («Նորավանք» գիտակրթական հիմնադրամ, Երևան) – 2003-2014
Ագիտ թերթիկ (Երևան) – 1932-1933
Ազատ բեմ (Ալեքսանդրիա, Կահիրէ) – 1904-1907
Ազատ խօսք (Փարիզ, Ալեքսանդրիա) – 1901-1908
Ազատ Հայաստան (Երեւան) – 1921
Ազգ (Բոստոն) – 1916
Ազգագրական հանդէս (Շուշի, Թիֆլիս) – 1896-1916
Ազգասէր (Կալկաթա) – 1845-1848
Ազգասէր Արարատեան (Կալկաթա) – 1848-1852 bloggerblogb
Ազդակ (Բուրջ Համուդ, Լիբանան, հերթական համարը միայն)
Ազդարար (Ամման, Քուվեյթ) – 2014
Ազդարար (Մադրաս) – 1794-1896
Ալիք (Թիֆլիս) – 1906
Ալիք (Կարին) – 1914
Ակօս (Կ. Պոլիս) – 2013-2014
Աղբիւր (Թիֆլիս, երեխաների եւ դաստիարակների համար) – 1883 – 1918

Ամերիկա (Բոստոն) – 1911
Անահիտ (Սիվրիհիսար) – 1911
Անդրանիկ (Սեբաստիա) – 1910
Անկախ մամուլ (Թիֆլիս) – 1907-1908
Անկախ Տիգրիս (Շատախ) – 1909
Աննամուս (Թիֆլիս, երգիծական) – 1907
Աշխատանքի դրօշակ (Բաքու) – 1917
Աշխատանքի դրօշակ (Թիֆլիս) – 1918
Ապագայ (Թիֆլիս) – 1907
Ապառաժ (Մարզուան) – 1911
Ապտակ (Աթէնք, Լոնդոն) – 1894-1897
Առաւօտ (Կ. Պոլիս) – 1919-1924
Առողջապահ (Թիֆլիս) – 1910-1912
Առողջապահական թերթ (Երևան) – 1881-1884
Առողջապահիկ թերթ (Թիֆլիս) – 1903-1905
Առողջապահութիւն (Վառնա) – 1906
Ասիա. Թարգման հայրենեաց (Կ. Պոլիս) – 1872-1873
Աստղաֆիզիկա (ՀՀ ԳԱԱ) – 1993-2014
Աստղիկ (Վենետիկ) – 1911
Աստղիկ արեւելեան (Կ. Պոլիս) – 1855
Արարատ (Թիֆլիս) – 1850-1851
Արարատ (Սբ Էջմիածին) – 1868-1890
Արարատ ամսօրեայ (Նիւ Եորք) – 1892
Արաքս (Բոստոն, Նիւ Եորք) – 1905-1907
Արաքս (Ս. Պետերբուրգ) – 1887-1898
Արեգ (Բաքու) – 1915
Արեգ (Բաքու, համանուն պարբերականի յաւելուած) – 1915
Արեւ (Ալեքսանդրիա, Կահիրէ) – 1915-1934
Արեւելեան դար (Կ. Պոլիս) – 1860
Արեւելեան մամուլ (Զմիւռնիա) – 1871-1909
Արեւելեան մամուլ (Զմիւռնիա, եռամսեայ) – 1908
Արեւելք (Փարիզ) – 1855-1856
Արեւմուտք (Փարիզ) – 1859, 1865
Արծիւ (Բոստոն) – 1905-1906, 1908
Արծուի Վասպուրական (Վան, Վարագ) – 1855-1856,1858-1864

Արծուիկ Տարօնոյ (Մուշ) – 1863-1865
Արմենիա (Մարսել) – 1885-1909, 1914-1915, 1918-1921
Արյան շրջանառություն. Հավելում «Էքսպերիմենտալ և կլինիկական բժշկություն» հանդեսի (ՀՀ ԳԱԱ) – 1968-1992
Արշալոյս (Բաքու) – 1905
Արշալոյս (Թիֆլիս) – 1905-1906
Արշալոյս. պատկերազարդ յաւելուած (Թիֆլիս) – 1905-1906
Արշալոյս (Իզմիր) – 1907-1908
Արշալոյս (Կահիրէ) – 1899-1900, 1908-12, 1914
Արշալոյս Արարատեան – (Զմիւռնիա) 1841, 1849-1855, 1865-1868
Արտէմիս (Կահիրէ, հայ կանանց պարբերական) – 1902-1903
Արփի Արարատեան (Զմիւռնիա) – 1853-1855
Բանասէր (Կ. Պոլիս) – 1851, 1859
Բանբեր հայագիտության (Երևան) – 2013
Բանբեր Հայաստանի արխիվների (Երևան) – 2012-2013

Բանբեր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Մեխանիկա, մեքենագիտություն, մեքենաշինություն – 2012-2013. Էլեկտրատեխնիկա, էներգետիկա – 2012-2013. Քիմիական և բնապահպանական տեխնոլոգիաներ – 2012-2013. Մետալուրգիա, նյութագիտություն, ընդերքօգտագործում – 2012-2013. Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ, էլեկտրոնիկա, ռադիոտեխնիկա – 2012-2013)
Բանբեր Մատենադարանի (Երևան) – 1941-2014. կամ նույնը՝ ըստ 1-20 համարների
Բարեգործականի ձայն (Պլովդիվ) – 2005-2006
Բժշկական սեղմագրերի հայկական հանդես (Երևան) – 2002-2013
Բիբլիոգրաֆիական ամսագիր (Երևան) – 1941
Բիւզանդիոն (Կ. Պոլիս) – 1896-1903, 1905-1906, 1908, 1910-1914
Բիւրակն (Կ. Պոլիս) – 1882-1908
Բնական գիտություններ (ՀՍՍՌ ԳԱ) – 1943-1947
Բողբոջ (Կեսարիա) – 1914
Բուրաստան Սուրբ Սահակեան (Կ. Պոլիս) – 1851-1852http://grahavak.blogspot.com/2014/12/pdf.html
Գաղափար (Թեհրան) – 1925-1927
Գաղափար (Թիֆլիս) – 1916-1917
Գանձասար (Հալեպ) – 1998, 2010-2011, 2013-2014
Գաւառ (Գորիս) – 1909-1910
Գաւառի ձայն (Ալեքսանդրապոլ) – 1913-1916
Գեղարուեստ (Թիֆլիս) – 1908-1909, 1911, 1913, 1917, 1921
Գեոլոգիական և աշխարհագրական գիտությունների սերիա (ՀՍՍՌ ԳԱ) – 1957
Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիտորինգի կենտրոնի տեղեկագիր (Երևան) – 2010-2013
Գիտության աշխարհում (Երևան) – 2010-2013
Գիտություն (Երևան) – 1996-2000, 2002-2010, 2013
Գիտություններ երկրի մասին (ՀՀ ԳԱԱ տեղեկագիր) 1964-1993. 1994-2014
Գյուղատնտես (Երևան) – 1958-1991
Գործ (Բաքու, լրագիր) – 1914

Գործ (Բաքու, ամսագիր) – 1917
Գործ (Թիֆլիս) – 1908
Գործ (Շուշի, Թիֆլիս) – 1882-1884
Գործաւոր (Թիֆլիս) – 1919
Գործաւոր (Նիւ Եորք) – 1924
Գրական թերթ (Երևան) – 2014
Գրանիշ (Երևան) – 2011
Գրեթերթ (Երևան) – 2010-2013. կամ այստեղ
Դայլայլիկ (Կ. Պոլիս) – 1914
Եկեղեցի Հայաստանեայց (Կ. Պոլիս, Մանչեստր) – 1888, 1900
Եղանակ Բիւզանդեան (Վենետիկ) – 1813, 1815-1820
Երկիր (Թիֆլիս) – 1906
Երկրաբանական և աշխարհագրական գիտությունների սերիա (ՀՍՍՌ ԳԱ) – 1958-1963
Երկրամաս (Еркрамас, Կրասնոդար) – 2012
Զանգ (Թիֆլիս) – 1906
Էջմիածին (Մայր Աթոռ Սբ Էջմիածին, լրագիր) – 1920
Էջմիածին (Մայր Աթոռ Սբ Էջմիածին, ամսագիր) – 1944-1977, 1981-1982, 1988-2006, 2009-2014. կամՄայր Աթոռի կայքում՝ միայն 2010-2012 թթ.
Էքսպերիմենտալ և կլինիկական բժշկության հանդես (ՀԽՍՀ ԳԱ) 1962-1988
Ժամանակ (Կ. Պոլիս) – 1908-1913, 1924, 1926-1927, 1930
Իրավունք (Երևան) – 2013-2014
Լոյս (Վան) – 1913-1914
Լումայ (Թիֆլիս) – 1896-1912
Լրաբեր հասարակական գիտությունների (ՀՀ ԳԱԱ) – 1966-2002. 2003-2014
Հ.Մ.Ը.Մ. (Ֆիլիպե, Բուլղարիա) – 1926
Հ.Ս.Խ.Հ. հայանդրհեռգործի փոստային ինֆորմացիոն բյուլլետեն (Երևան) – 1925-1926
Համալսարան (Փարիզ) – 1899-1902
Համբավաբեր (Մոսկվա) – 1923-1924
Համբաւաբեր (Թիֆլիս) – 1915-1917
Համբաւաբեր Ռուսիոյ (Մոսկվա) -1861-1864
Հայ (Բոստոն) – 1909-1910
Հայ աշխարհ (Կ. Պոլիս) – 1919
Հայ-Բարիզ (Փարիզ) – 1908
Հայ բժիշկ (Կ. Պոլիս) – 1919
Հայ բուժակ (Կ. Պոլիս, Ալեքսանդրիա) – 1920-1925
Հայ գրականութիւն (Զմիւռնիա) – 1911-1914

Հայ դիտակ (Երուսաղէմ) – 1946
Հայ դպրոց (Կ. Պոլիս) – 1914
Հայ Եկեղեցի (Մանչեստր) – 1901
Հայ կին (Կ. Պոլիս) – 1919-1926, 1928-1931
Հայ կին (Փարիզ) – 1947-1949
Հայ համայնք (Նոր-Նախիջեւան) – 1918-1919
Հայ հանդէս (Վենետիկ) – 1902-1903
Հայ հողագործ (Կ․ Պոլիս) – 1920
Հայ ձայն (Հալեպ) – 1919
Հայ միտք (Կ. Պոլիս) – 1919
Հայ ուսանող (Կ. Պոլիս) – 1910-1911
Հայ պատանի (Կ. Պոլիս) – 1921-1922
Հայ սկաուտ (Կ. Պոլիս, Փարիզ) – 1919-1922, 1929-1930, 1934-1935
Հայ վարժարան (Կահիրէ) – 1926
Հայ տպագրության տարեգիրք (Երևան) – 2009-2014
Հայագիտության հարցեր (Երևան) – 2014
Հայաստան (Թիֆլիս) – 1917-1918
Հայաստան (Լոնդոն) – 1888-1892
Հայաստան (Փարիզ) – 1919-1920
Հայաստանի բժշկագիտություն (ՀՀ ԳԱԱ) – 1995-1998. 1999-2014
Հայաստանի ԳԱԱ Զեկույցներ – 1944-1999. 2000-2014
Հայաստանի կենսաբանական հանդես (ՀՀ ԳԱԱ) – 1966-2005. 2006-2014
Հայաստանի կոոպերացիա (Երեւան) – 1923-1924. 1924-1925
Հայաստանի կօօպերացիա (Երեւան) – 1919-1920
Հայաստանի մրցունակության տեղեկագիր / Armenia’s competitiveness newsletter (Երևան) – 2006-2010
Հայաստանի քիմիական ամսագիր (ՀՍՍՀ ԳԱ, ՀՀ ԳԱԱ) – 1966-1994
Հայաստանի քիմիական հանդես (ՀՀ ԳԱԱ) – 1995-1999. 2000-2014
Հայարտուն (Բաքու) – 1925
Հայելի (Թիֆլիս, երգիծական) – 1906-1907
Հայելի (Վառնա) – 1897-1901
Հայելի (Տրոյ, ԱՄՆ, երգիծական) – 1918
Հայկազեան հայագիտական հանդէս (Բեյրութ) – 1970-1974, 1977-1981
Հայկական աշխարհ (Թիֆլիս, Գանձակ, Շուշի, Բաքու, Երևան) – 1865-1871, 1874-1879
Հայկական աշխարհի կռունկ (Թիֆլիս) – 1864-1865
Հայկական լրատու (Армянский вестник, Օդեսա) – 2010-2012
Հայկական սինեմա (Կահիրէ, երգիծական) – 1925-1926
Հայկաշէն (Թիֆլիս) – 1917-1918
Հայկունի (Մարզուան, պատանեկան) – 1910-1912
Հայկօօպի տեղեկատու (Երևան) – 1922
Հայրենաշէն (Թիֆլիս) – 1925
Հայրենասէր (Զմիւռնիա) – 1843
Հայրենասէր (Նիկոմեդիա) – 1852-1853
Հայրենիք (Կ. Պոլիս) – 1909
Հայք (Նիւ Եորք) – 1891-1898
Հանդէս գրականական եւ պատմական (Մոսկվա) – 1888-1890, 1894-1896
Հանրագիտակ (Կ. Պոլիս) – 1896-1908
Հասկ (Անթիլիաս) – 2004-2008, 2010, 2012-2014
Հասկ (Երևան) – 2000-2002
Հասկեր (Թիֆլիս) – 1905-1917
Հասուն հասկ (Երևան) – 2002, 2011-2014
Հիւսիս (Ս. Պետերբուրգ) – 1863-1864
Հիւսիսափայլ (Մոսկվա) – 1858-1864
Հնչակ (Լոնդոն) – 1888-1908, 1910-1911, 1913-1915
Հնչակ (Լոնդոն) – 1896-1897
Հնչակ (Լոնդոն, Բոստոն) – 1903-1905, 1907
Հնչակ (Կ. Պոլիս, երգիծական) – 1887-1888
Հոգևոր հայրենիք (Երևան, ՀՀ Ազգային գրադարան) – 2004-2014
Հողդար (Սեբաստիա) – 1910-1914
Հոսանք (Կահիրէ) – 1912
Հոսանք (Օդեսա) – 1918-1919
Հովիտ (Թիֆլիս) – 1910-1917
Հովիւ (Թիֆլիս) – 1906-1910
Հորիզոն (Թիֆլիս, գրական հանդէս) – 1894
Հորիզոն (Թիֆլիս) – 1909-1914
Հորիզոն (Թիֆլիս, համանուն լրագրի գրական յաւելուած) – 1914-1915
Հորիզոն (Մոնրեալ) – 2013-2014
Հորիզոն (Ֆիլադելֆիա) – 1923-1924
ՀՍՍՌ ԳԱ Տեղեկագիր բժշկական գիտությունների – 1961
Հրազդան (Վառնա) – 1923-1924
Հրավիրակ (Երևան) – 1925-1926
ՀՕԿ (Կահիրէ) – 1926
Ձայն (Թիֆլիս) – 1906-1907
Ձայն (Կ. Պոլիս) – 2004
Ձայն (Ֆիլադելֆիա) – 1961-1962, 1974-1975, 1977
Ձայն Աւստրալա-Հայ Ընկերակցութեան (Սիդնեյ) – 1976, 1980, 1982, 1985
Ձայն Կիլիկիոյ հայոց (Երևան) – 2012-2013
Ձայն համշենական (Երևան) – 2004-2014
Ձայն հայրենեաց (Նիւ Եորք, Բոստոն, Կ․ Պոլիս) – 1900-1910
Ձայն Սեբաստիոյ (Նիւ Եորք) – 1961
Ձիթենի (Րուսճուք, մանկապատանեկան) – 1903-1904
Ձկնորս բանվոր (Նոր Բայազետ) – 1925-1926
Ձուլող (Ալավերդի) – 1957-1970, 1976-1989
Ղարաբաղ (Շուշի) – 1911-1912
Մաթեմատիկա (ՀՀ ԳԱԱ տեղեկագիր) – 1966-2000. 2001-2014
Մասիս (Կ. Պոլիս) – 1853, 1856-1857, 1865-1866
Մարդկայնութիւն (Ալեքսանդրապոլ) – 1919
Մեխանիկա (ՀՀ ԳԱԱ տեղեկագիր) – 1966-2005. 2006-2014
Մեր գործը (Բաքու) – 1917
Միտք (Թիֆլիս) – 1908
Մշակ (Թիֆլիս) – 1895-1898, 1901, 1903, 1911-1921
Մունետիկ (Զմիւռնիա) – 1909
Մուրճ (Թիֆլիս) – 1890-1895
Յառաջ (Բաքու) – 1917
Յառաջ (Թիֆլիս) – 1906
Յաւերժահարս (Զմիւռնիա) – 1862

Յոյս (Արմաշ) – 1864-1866, 1869-1877
Յոյս (Թիֆլիս) – 1906
Յոյս (Կ. Պոլիս) – 1913
Յորձանք (Թիֆլիս) – 1920
Յորձանք (Վան) – 1908
Յուշարար (Թիֆլիս, Բաքու) – 1907-1909, 1912-1913
Նոր գաղափար (Թեհրան) – 1926
Նոր-Դար (Թիֆլիս) – 1884-1887, 1900
Նպատակ (ՀՀ ԳԱԱ պաշտոնաթերթ) – 1994-1995
Շարժում (Տրապիզոն) – 1910
Պատմա-բանասիրական հանդես (ՀՀ ԳԱԱ) – 1958-2005. 2006-2014
Պուլկարահայ ձայն (Սոֆիա) – 1927
Վերածնունդ (Փարիզ) – 1917
Վերնատուն / Вернатун (Օդեսա) – 2012-2014
Վերջին լուր (Կ. Պոլիս) – 1915-1916
Տեխնիկական գիտությունների սերիա (ՀՀ ԳԱԱ տեղեկագիր) – 1957-1999. 2000-2014
Տեղեկագիր բիոլոգիական գիտությունների (ՀՍՍՌ ԳԱ) – 1960-1965
Տեղեկագիր բիոլոգիական և գյուղատնտեսական գիտությունների (ՀՍՍՌ ԳԱ) – 1949-1959
Տեղեկագիր ՍՍՌՄ գիտությունների ակադեմիայի հայկական ֆիլիալի – 1940-1942
Փեթակ (Կ. Պոլիս, դպրոցական) – 1912-1914
Փորձարարական և կլինիկական բժշկություն (ՀԽՍՀ ԳԱ) – 1989-1994
Քրիստոնյա Հայաստան (Սբ Էջմիածին) – 2010-2014
Ֆիզիկա (ՀՀ ԳԱԱ տեղեկագիր) – 1966-1999. 2000-2014
Ֆիզիկո-մաթեմատիկական, բնական և տեխնիկական գիտություններ (ՀՍՍՌ ԳԱ տեղեկագիր) – 1948-1956
Քիմիական գիտություններ (ՀՍՍՌ ԳԱ տեղեկագիր) – 1957-1965

AGBU Armenia Newsletter (Նյու Յորք) – 2009-2014
AMAA News (Paramus, USA) – 2002-2007, 2011, 2013
Aramazd: Armenian Journal of Near Eastern Studies (Երևան) – 2011
Ararat (Բուխարեստ) – 1942, 2003-2011
Armenia (Szamosújvár – Գեռլա) – 1887-1900, 19044 1907
Armenia’s competitiveness newsletter / Հայաստանի մրցունակության տեղեկագիր (Երևան) – 2006-2010
Armenian Journal of Mathematics (Երևան) – 2008-2014
Armenian Journal of Physics (Երևան) – 2008-2014
Armenian Voice (Լոնդոն) – 2005-2014
The New Armenian Medical Journal (Երևան) – 2007-2014

Армянскій вѣстникъ (Մոսկվա) – 1916-1918
Армянский вестник (Կիև) – 2009
Армянский вестник (Օդեսա) – 2010-2012
Вернатун / Վերնատուն (Օդեսա) – 2012-2014

Արեգ (أریک – Կահիրէ, արաբերէն) – 2010-2014

ԳԱԱ-ի թվայնացված գիտական ամսագրերի համահավաք ցանկ


Աղբյուր`armscoop.com

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին